Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
«Մեկ տարուց ավել է, ինչ Դուք հանդիսանում եք ՀՀ առողջապահության նախարար։ Այս ողջ ժամանակահատվածում Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի անձնակազմը մշտապես զգացել է Ձեր արհամարհական վերաբերմունքը իր հանդեպ։ Ձեր վերաբերմունքը կենտրոնի նկատմամբ արտահայտվեց այն հանգամանքով, որ Դուք այդպես էլ ժամանակ չգտաք այցելելու Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, հանդիպելու անձնակազմի հետ և տեղում ուսումնասիրելու ու հասկանալու առկա խնդիրները։
Դուք կարող եք առարկել, որ ՈւԱԿ-ը գտնվել է ոչ թե Առողջապահության նախարարության, այլ Գույքի Կառավարման Կոմիտեի ենթակայության տակ։ Այդ դեպքում հարց է ծագում. ի՞նչ հիմքով էիք իրականացնում այդ բազմաթիվ ստուգումները, որոնք ընդհանուր առմամբ տևել են մեկուկես տարի, և որոնց արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել` անձնակազմի քրտնաջան աշխատանքի և տնօրենի արդյունավետ կառավարման շնորհիվ։
Ձեր արհամարհական և ոչ բարյացակամ վերաբերմունքը կենտրոնի հանդեպ արտահայտվել է նաև վերջին իրադարձությունների ընթացքում, երբ Դուք, առանց անձնակազմի կարծիքը հարցնելու և վերջինիս հետ հաշվի նստելու, նախաձեռնել եք Արմեն Տանանյանի` տնօրենի պաշտոնից ազատելու գործընթացը` իրականացնելով, ինչպես ինքներդ եք նշել, Ձեր մեկ տարվա երազանքը։
Արմեն Տանանյանը գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, առաջատար վիրաբույժ, եռանդով լի երիտասարդ, ով վայելում է ամբողջ կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։ Նա կատարել է ահռելի աշխատանք՝ զարգացնելով և շենացնելով կենտրոնը այս 5 տարիների ընթացքում։
Կյանքիս 37 տարիները նվիրել եմ այս կենտրոնին, և ինձ համար վիրավորական է ուղիղ եթերում Ձեր հնչեցրած հարցը՝ արդյոք գո՞հ էք Ուռուցքաբանության Կենտրոնի աշխատանքից։ Դուք ինքներդ լավ գիտեք, որ ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է փրկել մարդու կյանքը։ Խաղալով վշտի մեջ գտնվող մարդկանց զգացմունքների հետ` անընդհատ փորձում եք տրամադրել նրանց բուժանձնակազմի դեմ` քաղելով Ձեր համար դիվիդենտներ՝ իբր ժողովրդի մասին մտածող նախարար։
Ցավալի է, որ Դուք փորձում եք վարկաբեկել այնպիսի հարգանք վայելող մարդուն, ինչպիսին է ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
Ես կհասկանայի Ձեզ, եթե այսօրվա մամլո ասուլիսին հանրահայտ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի և լրագրողների հարցերին պատասխանեիք և պարզաբանումներ տայիք ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փոխարենը նախընտրեցիք կիրառել Ձեր կողմից սիրված մեթոդը՝ հանրության հետ շփվել Ֆեյսբուքի միջոցով և դրանով իսկ խուսափել հակառակորդի աչքերի մեջ նայելուց։ Ձեր ընտրած կառավարման մոդելը հանգեցնում է տխուր արդյունքների և բազմաթիվ հարցերի առիթ է տալիս, որոնք պահանջում են հրատապ լուծումներ»,-նշել է նա։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56