ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետեւանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանների տրանսֆորմատորները ապամոնտաժելու բանավոր հանձնարարություն է տվել տեղամասի ենթատարածքի մասնագետին, իսկ վերջինս էլ իր հերթին պայմանավորվել է նույն տեղամասի աշխատակիցների հետ եւ խնդրել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Գոռ Մոմչյանին, որպեսզի միմյանց օգնելով ապամոնտաժեն ենթակայանները: Դեպքի օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթատարածքի մասնագետը ընկերության երկու աշխատակիցների եւ Մեծ Մասրիկ գյուղի բնակչի հետ միասին գնացել է Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող թիվ 67.62 ենթակայանի տարածք: Նկատելով, որ ենթակայանի հոսանքը սնուցող հենասյան հոսանքի անջատման եւ միացման բացիչի երկաթյա բռնակը կոտրված է, մոտենալով ենթակայանի տրանսֆորմատորին, չլսելով տրաանսֆորմատորի աշխատանքի (հոսանքի մատակարարման) ձայնը, մտածելով, որ նշված ենթակայանը հոսանքազրկված է եւ կարեւորություն չտալով վերոնշյալ բացիչի միացված լինելու հանգամանքին, կատարել են ապամոնտաժման աշխատանքներ, որի ժամանակ էլ Գոռ Մոմչյանը դիպել է ենթակայանի վերնամասում գտնվող հոսանքի մուտքի բաց եւ լարման տակ գտնվող հաղորդալարերին, ինչի արդյունքում հոսանքահարվել եւ մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետին, նույն տեղամասի էներգետիկին եւ ենթատարածքի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01