ARM | RUS |

Դատավորների և դատական իշխանության անկախությունը վտանգված է

04.09.19 | 16:23

Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը, որում վերջինս անդրադարձել է Եվրոպական մի քանի երկրներում դատական իշխանության անկախության հարցերին` նշելով, որ այն վտանգված է:


Ուշագրավ է, որ զեկույցում բերված են այն երկրները, որոնց օրինակով Հայաստանի գործող իշխանությունները մեր երկրում ցանկանում են փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում:

Զեկույցը ներկայացնում ենք հատվածաբար:

Դատական իշխանության անկախությունը, որն ընկած է իրավունքի գերակայության հիմքում, կարևորագույն նշանակություն ունի դեմոկրատիա հաստատելու և մարդու իրավունքների պաշտպանության համար: Անկախ ու անաչառ, օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից արդար դատաքննության հիմնական իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով, Եվրամիության հիմնարար իրավունքների խարտիայով, ինչպես նաև բազմաթիվ ազգային և միջազգային իրավական փաստաթղթերով: Մենք արդեն վաղուց ու ազատորեն օգտվում ենք այդ իրավունքից, իսկ այդպիսի դրությունը պահպանվում է Եվրոպայի խորհրդի անդամ մեծ թվով երկրներում:


Սակայն ներկայումս մենք ականատեսն ենք այն բանի, որ առավել անհանգստացնող են դառնում գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից դատական համակարգի վրա ազդեցության այս կամ այն լծակների կիրառության, նրան ցուցումներ տալու դեպքերը` դրանով իսկ կասկածի տակ դնելով վերջինիս անկախությունը:

Իրավունքի գերակայության և դատական օրգանների անկախության հարցերով ես զբաղվում եմ իմ` պաշտոնը ստանձնելուց ի վեր: Այս հարցերը ես բարձրացրել եմ իմ այցելած 9 երկրներից 4-ում:

Հունգարիայի հարցով փետրվարին ներկայացրած զեկույցում ես անհանգստություն եմ արտահայտել այն կապակցությամբ, թե ինչպես են 2010-ական թթ. ընդունված օրենքները ազդել երկրում դատական իշխանության անկախության և լիազորությունների վրա: Իմ զեկույցում ես շեշտել եմ դատական համակարգը կառավարելիս զսպումների ու հակակշիռների համակարգերի պահպանման անհրաժեշտության մասին և զգուշացրել եմ դատական իշխանության քաղաքականացման վտանգների մասին: Իմ գլխավոր խորհուրդը կայանում էր կոլեկտիվ դատական ինքնակառավարման համակարգի ամրապնդման մեջ:

Մարտին ես բարձրացրել եմ Լեհաստանի դատական բարեփոխումների հարցը, որն ուղեկցվում էր պետության կողմից ֆինանսավորվող դատավորների դեմ տարվող արշավով, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նրանց հասցեին արվող բացասական հայտռարարություններով:

Ես եկա այն եզրակացության, որ այդ բարեփոխումները երկրի դատական իշխանության գործունեության ու անկախության համար լուրջ բացասական հետևանքներ ունեցան` ներառյալ Սահմանադրական դատարանն ու Արդարադատության հարցերով խորհուրդը: Ես նաև քննադատել եմ հարյուրավոր դատարանների նախագահների ու դատախազների ազատումն ու պաշտոնի իջեցումը, իշխանությունների հասցեին քննադատություններ հնչեցնող դատավորների ու դատախազների հանդեպ կիրառվող կարգապահական միջոցառումները, ինչպես նաև Արդարադատության նախարարի և Գլխավոր դատախազի լիազորությունների միավորումը մեկ գործող քաղաքական գործչի ձեռքում:

Ռումինիայի հարցով փետրվարին հրապարակված իմ զեկույցում, որում, ի թիվս այլ հարցերի, ես արծարծել եմ նաև դատական համակարգի ոչ մտածված ռեֆորմների թեման, շեշտել եմ դատական համակարգի անկախության պահպանման կարևորությունը ու պնդել եմ ու կոչ արել, որ իշխանությունները կատարեն Վենետիկի հանձնաժողովի և Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՕ) խորհրդատվությունները: Ինձ անհանգստացնող մի շարք հարցերի թվում ես ուշադրություն էի հրավիրել Ռումինիայի Գլխավոր դատախազության լիազորությունների շրջանակում դատական կորպուսում կատարվող հանցագործությունների հետաքննության բաժին ստեղծելու անհրաժեշտության վրա, ինչպես նաև դատավորների կողմից իրենց կարծիքն արտահայտելու ազատության սահմանափակումներին:

Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքները դատական իշխանության անկախության վերաբերյալ

Դատական օրգանների անկախությանը առնչվող առավել արդիական փաստաթուղթ է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի խորհրդատվությունը (2010)12 անդամ-պետություններին` անկախություն, արդյունավետություն և պատասխանատվություն:

Ես կցանկանայի հղում կատարել այդ փաստաթղթում շարադրված հիմնական սկզբունքներից մի քանիսին:

Առանձին դատավորների անկախությունն ապահովվում է ընդհանուր առմամբ դատական համակարգի անկախությամբ: Սա իրավունքի գերակայության սկզբունքի հիմարար բաղադրիչներից մեկն է:

Դատավորների անկախությունը պետք է դիտարկվի որպես ազատության, մարդու իրավունքները հարգելու ու օրենքի անաչառ կիրառության երաշխիքներից մեկը: Դատավորների անաչառությունն ու անկախությունը կարևոր նշանակություն ունեն դատարանի առաջ կողմերի հավասարության համար:

Դատավորների ու դատական օրգանների անկախությունը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ կամ այլ, հնարավորինս բարձր իրավական մակարդակում: Այդ նորմերով նախատեսված կառուցվածքային մեխանիզմները պետք է տան գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների միջև հստակ տարանջատումը:

Դատավորների նշանակման և պաշտոնի բարձրացման գործընթացները անկյունաքարային նշանակություն ունեն դատական օրգանների անկախության պաշտպանության համար: Եվրոպայի խորհրդի ստանդարտները պահանջում են, որ Սահմանադրության և օրենքների համապատասխանությամբ ստեղծված Արդարադատության խորհուրդների անդամների ոչ պակաս, քան կեսը, դատավորներ լինեն, ովքեր ներկայացնում են դատական համակարգի բոլոր մակարդակները, որոնց ընտրում են իրենց գործընկերները` դատական համակարգի ներսում բազմակարծության սկզբունքին հետևելով: Նշանակումների ու ծառայողական առաջխաղացման որոշումները պետք է հիմնվեն մասնագիտական որակների ու որակավորման օբյեկտիվ չափանիշների վրա, այլ ոչ՝ կառավարության քաղաքական պատկերացումների:

Եվս մեկ կարևոր սկզբունք է այն, որ դատավորները պետք է երաշխիքներ ունենան պատոնավարել մինչև նրանց կողմից պարտադիր թոշակային տարիքի անցնելը, և, ինչն ավելի կարևոր է, նրանք չպետք է մտավախություն ունենան, որ պաշտոնից կազատվեն այն որոշումների համար, որոնք կարող են դուր չգալ իշխանության ղեկին գտնվողներին:

Յուրաքանչյուր դատավոր պարտավոր է խրախուսել ու պաշտպանել դատական համակարգի անկախությունը: Անհրաժեշտ է դատավորների ու դատական օրգանների հետ խորհրդատվություններ անցկացնել ու ապահովել վերջիններիս մասնակցությունը իրենց կարգավիճակին և ընդհանուր առմամբ դատական համակարգի գործունեությանը վերաբերող օրենսդրության մշակմանը:

Մեկնաբանելով դատավորների վճիռները` գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները պետք է խուսափեն դատական համակարգի անկախությունը կամ նրա հանդեպ հասարակության վստահությունը վտանգող քննադատություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել պետական իշխանության մարմինների` այդ վճիռները կատարելու պատրաստակամությունը` բացառությամբ դրանք բողոքարկելու մտադրության հայտարարությունների:

Իրավունքի գերակայությունն ու դատական համակարգի անկախությունը պաշտպանելու` Եվրոպական մակարդակով գործադրված ջանքերը

Եվրոպայի մակարդակում վերջին տարիներին մի շարք անդամ-երկրներում ջանքեր են գործադրվում դատական օրգանների անկախության հանդեպ դրսևորվող ոտնձգությունների անթույլատրելիության առավել համակարգային հակազդեցության նպատակով:

2016թ. Եվրոպական դատարանը վճիռ կայացրեց Բակն ընդդեմ Հունգարիայի գործով, որը կապված էր դիմումատուի` Հունգարիայի գերագույն դատարանի նախագահի և Արդարադատության ազգային խորհրդի նախագահի պաշտոններից հեռացման հետ այն պատճառով, որ իր պաշտոնավարման ժամանակ նա քննադատել է Հունգարիայի օրենսդրական բարեփոխումները, որոնք շոշափում էին նաև դատական համակարգը: Դատարանը, ի թիվս այլ դիտարկումների, հաստատել է դիմումատուի` իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի խախտումը` շեշտելով, որ յուրաքանչյուր դատավոր պարտավոր է խրախուսել ու պաշտպանել դատական համակարգի անկախությունը: Անհրաժեշտ է դատավորների ու դատական օրգանների հետ խորհրդատվություններ անցկացնել ու ապահովել վերջիններիս մասնակցությունը իրենց կարգավիճակին և ընդհանուր առմամբ դատական համակարգի գործունեությանը վերաբերող օրենսդրության մշակմանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) իր բանաձևերում նույնպես անդրադարձել է իրավունքի գերակայության խնդիրներին, ներառյալ` դատական համակարգի անկախությանը: Մասնավորապես, 2017թ. ընդունված «Եվրոպայի խորհրդի անդամ-երկրներում իրավունքի գերակայության դեմ նոր սպառնալիքների» վերաբերյալ բանաձևում ԵԽԽՎ-ն ուշադրություն է հրավիրել իրավունքի գերակայության խնդիրներին Բուլղարիայում, Մոլդովայի Հանրապետությունում,Ռումինիայում և Թուրքիայում:

2019թ. իր` Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությանը և Մալթայում իրավունքի գերակայության խնդիրներին վերաբերող վերջերս ընդունված բանաձևում Վեհաժողովն անհանգստություն է հայտնել այն բանի վերաբերյալ, որ դատավորներն ու հաշտարար դատավորները նշանակվում են այդ երկրի վարչապետի կողմից, և կոչ է արել արդարադատության համակարգի բարեփոխումներ իրականացնել դատական իշխանության ամրապնդման նպատակներով:

Իր մի շարք եզրակացություններով Վենետիկի հանձնաժողովը գնահատական է տվել իրավունքի գերակայության և դատական համակարգի անկախության ոլորտներում անդամ-երկրների օրենսդրությունների համապատասխանությանը:

Սկսած 2011թ.` միայն Հունգարիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը ընդունել է 7 Եզրակացություններ, որոնք վերաբերում էին իրավունքի գերակայությանը` ներառյալ՝ դատական օրգանների անկախությունը: Նման եզրակացություններ են գրվել նաև Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Մալթայի և Սերբիայի առնչությամբ:

ԳՐԵԿՕ-ն մտահոգ է նաև այն հարցով, որ դատական օրգանների անկախության դեմ գոյություն ունեցող սպառնալիքները բացասական ազդեցություն են գործում Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն ստանդարտների վրա:

ԳՐԵԿՕ-ն լրջագույն անհանգստություն է հայտնել Ռումինիայում, Լեհաստանում ու Թուրքիայում ընդունված նոր օրենսդրության առթիվ` նշելով, որ դրանք էականորեն թուլացրել են դատական անկախությունը երկրում ու, ի վերջո, հանգեցրել նրան, որ դատական համակարգը շատ ավելի կախված է դարձել գործադիր իշխանությունից ու քաղաքական ազդեցությունից:

Եվրամիության զանազան ինստիտուտները ևս դիտարկել են այդ հարցերը և աննախադեպ քայլեր ձեռնարկել իրավունքի գերակայության, դեմոկրատիայի և հիմնարար իրավունքների պաշտպանության համար:

2018թ. Եվրախորհրդարանն իր պատմության մեջ առաջին անգամ Եվրամիության Խորհրդին կոչ արեց գնահատական տալ Հունգարիայի կողմից Եվրոպական միության հիմնարար արժեքները լրջորեն խաթարելու ակնհայտ ռիսկին: Հիմնական խնդիրների շարքում, որոնք հարուցել էին Եվրախորհրդարանի մտահոգությունը, նշվում էին դատական համակարգի անկախության դեմ ուղղված սպառնալիքները:

2018թ. բանաձևեր են ընդունվել նաև Հունգարիայի և Լեհաստանի կողմից ընդունված օրենսդրությունների դեմ, որոնք քայքայում են դատական իշխանության անկախությունը:

Ինչ քայլեր պետք է ձեռնարկել

Վերը թվարկված ջանքերը ցույց են տալիս, որ եվրոպական ինստիտուտներն անգործություն չեն դրսևորել նշված խնդիրների վերաբերյալ, սակայն ձեռնարկված քայլերից շատերը պետք է ավելի վաղ իրականացվեին:

Մենք պետք է առավել խիստ ու վճռականորեն պաշտպանենք իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության սկզբունքները: Դրանք պաշտպանելով` մենք պաշտպանում ենք մարդու իրավունքները: Եվրոպայի խորհրդի անդամ-երկրները պետք է ամբողջովին հետևեն եվրոպական չափորոշիչներին այդ ոլորտում ու պաշտպանեն դատական իշխանության անկախությունը:

Եվրոպայի խորհրդի անդամ-երկրները Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան պետք է ավելի հաճախ իրավիճակային ստուգումներ իրականացնեն իրավունքի գերակայության ոլորտում:

Անհրաժեշտ է ապահովել դատավորների մասնակցությունը նրանց հետ խորհրդատվություններին իրենց կարգավիճակին և ընդհանուր առմամբ դատական համակարգի գործունեությանը վերաբերող օրենսդրության մշակմանը:

Դատավորներին պետք է երաշխավորվի նրանց պաշտոնավարումը ու պաշտպանությունը չհիմնավորված վաղաժամկետ ազատումից կամ հարկադիր փոխադրումից:

Պետք է երաշխավորել դատավորների` կարծիք արտահայտելու իրավունքը հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերով:

Եվրոպայի երկրների քաղաքացիները պետք է իրենց երկրների կառավարություններին պատասխանատվության կանչեն այն դեպքերում, երբ նրանց գործողությունները հակասում են իրավունքի գերակայության, դեմոկրատիայի և մարդու իրավունքների սկզբունքներին:

Իրավունքի գերակայության ու դատավորների անկախության սկզբունքների խաթարումները վտանգում են մարդու իրավունքները:

Դունյա Միյատովիչ

Հրապարակման պատրաստեց 168.am-ը


Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01