ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել մաքսատանը տարբեր տեսակի ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի չեղարկումը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Ընդ որում, նրա խոսքով, դրանից դեռեւս դժվար է հրաժարվել: Առաջարկի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է: «Բիզնեսը պետք է ԱԱՀ վճարի միայն այն բանից հետո, երբ վաճառի ապրանքը: Իսկ եթե առայժմ վաճառք չունի, ո՞վ պետք է հարկ վճարի»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ համաշխարհային պրակտիկայում ԱԱՀ-ն վճարվում է ոչ թե ապրանքի վաճառքից առաջ, այլ հետո, սակայն Հայաստանում այլ կերպ է: Երբ գործարարը երկրի ներսում վաճառում է ապրանքը, ԱԱՀ-ն իրեն է վերցնում: «Այլ կերպ ասած՝ պետությունը գործարարից հարկը նախօրոք է վերցրել եւ հետին ամսաթվով վերադարձրել: Այդ հարկային ծառայությունը թեթեւացրել է կյանքը. գործարարից հարկը միանգամից են վերցրել, եւ հետո չեն փնտրել նրան ու նրա ապրանքը»,- հստակեցրեց պատգամավորը: Սակայն մյուս կողմից, ինչպես նշեց Մելքումյանը, դրանից տուժում է բարեխիղճ բիզնեսը, քանի որ ներմուծման եւ ապրանքի վաճառքի միջեւ ժամանակ է անցնում: Նա նշեց, որ այդ ընթացքում բիզնեսը սպասում է՝ մինչ կվաճառի ապրանքն ու կկարողանա ԱԱՀ-ն հետ ստանալ: Իր հերթին, ֆիննախի ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե սահմանին ամբողջությամբ հրաժարվենք ԱԱՀ-ից, ապա ստիպված կլինենք փոխել Հարկային օրենսգրքի միանգամից մի քանի հոդված՝ ԱԱՀ դուրս գրելու ժամկետների եւ կարգի, բիզնեսի համար հարկային ռեժիմների մասին: «Այդ ամենը հավելյալ քննարկումներ է պահանջում»,- նկատեց փոխնախարարը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02