Անտառային ուժգին հրդեհ է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում, իշխանությունները խոսում են հրկիզման մասին։ Անցյալ տարի այս նույն շրջանում կրակ ճարակ էր դարձել Մատի փոքր քաղաքը, որտեղ զոհվեց 100 մարդ: Հրդեհը Նեո Մակրիում սկսվել է գիշերվա ժամը 2:17-ին, հրդեհաշիջման համար ուղարկվել են 98 հրշեջ եւ 35 մեքենա, հետիոտն հրշեջների ջոկատներ, միացել են նաեւ կամավորները: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայությունը: Լույսը բացվելուն պես հրդեհաշիջմանը միացել է օդուժը՝ երեք հրշեջ ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, ինչպես նաեւ գործողությունների կոորդինացման ուղղաթիռ: Հրդեհն սկսվել է սուրբ Եփրեմի հայտնի վանքից ոչ հեռու: Կրակը տներին չի սպառնում, սակայն մի խումբ բնակիչների տարհանել են: Վերջին ինն օրվա ընթացքում սա արդեն յոթերորդ հրդեհն է շրջանում: Նշվում է, որ եղել է բռնկման երկու օջախ՝ միմյանցից 500 մետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56