ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում է ՀԱՊԿ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը: Փոփոխության համաձայն, ՀԱՊԿ-ում կարող են լինել դիտորդ պետություններ, կազմակերպությունը կարող է ունենալ նաև գործընկերներ: Գործընկերային հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հարաբերություններ են: Հարցը խորհրդարանում զեկուցեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` նշելով, որ փոփոխությունը դեռ վավերացվել է մեկ պետությունում` Ռուսաստանում: Փոխնախարարը հատուկ նշեց, որ դիտորդ պետությունը կամ գործընկերը պետք է իր գործունեությամբ քայլեր չկատարի ՀԱՊԿ անդամ երկրների դեմ: Բացի դրանից, որևէ պետություն չի կարող ստանալ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ առանց բոլոր անդամ երկրների համաձայնության: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ցանկացավ իմանալ` արդյո՞ք կան հավակնորդ երկրներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին: Փոխնախարար Քոչարյանը նշեց, որ փոփոխությունները կոնկրետ երկրի համար չեն արվում, իսկ ստվերային ով ինչ ցանկություն է հայտնել, դա այլ հարց է. «Ադրբեջանի մասով նմանատիպ հարց եղավ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Հայաստանն այն ժամանակ ասաց, որ ԵԱՏՄ դիտորդ երկիր չի կարող դառնալ մի երկիր, որն իր քայլերով վնաս է հասցնում անդամ պետությանը, կամ կազմակերպությանը` ամբողջությամբ: Արդյունքում եղան քննարկումներ, որից հետո ամրագրվեց, թե որ պետությունը կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ ԵԱՏՄ-ում: Ի դեպ, եթե որևէ երկիր ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ, իր համաձայնությունը պետք է տա, որ որևէ քայլ չի անելու անդամ երկրներից որևէ մեկի դեմ»:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55