Ներդրումները ճիշտ սննդի առաջմղման բնագավառում կարող են մինչեւ 2025 թվականը 3,7 միլիոն կյանք փրկել: Այս եզրակացությունն է բովանդակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցը, կազմակերպություն, որը գտնում է, որ հարկավոր է շեշտը դնել «օպտիմալ սննդի ապահովման վրա մարդու կյանքի յուրաքանչյուր փուլում»։ Ինչպես նշված է զեկույցում, խոսքը վերաբերում է այն բանին, որ սննդային հանձնարարականները եւ բաղադրիչները նախատեսված լինեն առողջության պահպանման ծառայությունների համալիրում, որոնք ստանում է բնակչությունը: Հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ դոնորների կողմից սննդի բազային ծրագրերում ներդրված յուրաքանչյուր դոլարը 16 դոլար կբերի տեղական տնտեսությանը: Փորձագետները նշում են այն առաջընթացը, որը մարդկությունը ձեռք է բերել սննդի ոլորտում: Այսպես, մինչեւ հինգ տարեկան երեխաների զարգացման բնագավառում դանդաղման դեպքերի քանակն աշխարհում 1990 թվականի 252,5 միլիոնից 2018 թվականին նվազել է մինչեւ 149 միլիոն, այսինքն՝ 39,2 տոկոսից մինչեւ 21,9 տոկոս: Դրա հետ մեկտեղ Աֆրիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներում իրադրությունը բարելավվում է ավելի դանդաղ, քան մյուս տարածաշրջաններում: ԱՀԿ-ում լուրջ անհանգստություն են հայտնում ճարպակալման սաստկացող խնդրի առնչությամբ: Եթե 1990 թվականին դա հանդիպել է երեխաների 4,8 տոկոսի մոտ, ապա 2018 թվականին՝ 5,9 տոկոսի մոտ: Այսինքն՝ ճարպակալմամբ երեխաների թիվը 28 տարում աճել է 9 միլիոնով: Չափահասների շրջանում իրադրությունը նույնպես բացասական դինամիկա ունի գործնականում մոլորակի բոլոր տարածաշրջաններում եւ աշխարհի երկրներում: 2016 թվականի տվյալներով՝ աշխարհում կար ավելցուկային քաշով 1,3 միլիարդ մարդ, որոնցից 650 միլիոնի մոտ (բնակչության 13 տոկոսը) եղել է ճարպակալում: ԱՀԿ-ն հիշեցնում է, որ ճարպակալումը շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, մկանային եւ ոսկրային խանգարումների, ինչպես նաեւ քաղցեղի մի քանի տեսակների ռիսկի գլխավոր գոծոնն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45