Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելուց հետո հիմնադրամի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ հայտնի դարձավ, որ օլիգարխները, որոնք այլևս սեփականատերեր են, միլիոնավոր դրամներ են փոխանցում հիմնադրամին: Այժմ էլ մասնավոր «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը հարմար «տեղավորվել է» պետական հաստատությունում:
Շատ են խոսակցություններն առ այն, որ հեղափոխությունից հետո պետական կառույցներում բարձիթողի վիճակ է: Վառ օրինակներից մեկն էլ սա է. «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» գրասենյակ ունի:
Հիշեցնենք, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը ստեղծվել է 2014 թ.-ին, որպեսզի օգնի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց, և ի սկզբանե հիմնադրամը եղել է Երևանի Մուրացան փողոցի 114 հասցեում:
Աննա Հակոբյանը երեխաների մանկական ուռուցքաբանության ոլորտի խնդիրներով ակտիվ սկսել է զբաղվել հեղափոխությունից հետո: Իսկ 2018 թ.-ի հուլիսի 27-ին վարչապետի տիկինն ընտրվել է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե ինչ կարգով է հիմնադրամի գործադիր տնօրենին պետական հաստատությունում գրասենյակ տրամադրվել. «Իրենից ճշտեք»,- ասաց տնօրենը:
Հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Էսթեր Դեմիրճյանից, սակայն վերջինս նշեց, որ հանդիպման է և խնդրեց ավելի ուշ զանգահարել, որից հետո այլևս զանգերին չպատասխանեց:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55