Նոր Զելանդիայի մաքսային ծառայությունը մեծ քանակի մետամֆետամին տեսակի թմրանյութ է առգրավել. թմրանյութը թաքցված է եղել էլեկտրաշարժիչների խմբաքանակի մեջ: Ինչպես հայտնում են ծառայության պաշտոնական կայքում, թմրանյութի խմբաքանակի մոտավոր արժեքը 150 միլիոն ԱՄՆ դոլար է, փոխանցում է ТАСС գործակալությունը:
Թմրանյութը կշռել է մոտավորապես 469 կիլոգրամ:
Սա երկրի մաքսային ծառայությունների կողմից երբևէ հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է: Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել է 3 անձ. ձերբակալվածներից երկուսը Կանադայի քաղաքացիներ են, մեկը՝ Նոր Զելանդիայի:
Ինչպես հայտնել են ծառայությունից, նման քանակի թմրանյութն առգրավվել է միջազգային նարկոսինդիկատի գործունեության առնչությամբ անցկացված հետաքննության արդյունքում: Հետաքննության շրջանակում մաքսային ծառայության աշխատակիցները խուզարկել են Թաիլանդից ժամանած էլեկտրաշարժիչներով բեռնավորված կոնտեյները, որտեղ էլ գտնվել է մետամֆետամինի 60 փաթեթ: Թմրանյութի մոտավոր արժեքը կազմում է 235 միլիոն նորզելանդական դոլար (148,8 միլիոն ԱՄՆ դոլար):

12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56