Ըստ օրենսդրական սահմանված կարգի՝ ՍԴ որոշումը պետք է ամբողջությամբ հրապարակվի երեք օր անց։ Երեք օրն է սահմանված կարգը, որով հրապարակվում է որոշումը և փոխանցվում է կողմերին, այս ամենը տեղի է ունենում միաժամանակ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը և ամբողջական որոշման հրապարակման ժամկետներին։
Հարցին՝ սա նշանակում է, որ որոշումը պետք է ամբողջությամբ հրապարակվի այսօ՞ր, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ հաշվարկի հարց է, քանի որ կան մասնագետներ, որոնք այլ կերպ են հաշվարկում և նշում, որ այսօր է լրանում եռօրյա ժամկետի ավարտը։
«Բացի այդ, առջևում շաբաթ-կիրակի է, և, որպես կանոն, դատարանները, նաև հենց Սահմանադրական դատարանի պրակտիկան էլ գրեթե 8-9 տարի, մշտապես այդ օրերին նախորդող ժամանակահատվածում է հրապարակում որոշումը։ Որպեսզի այդ օրերը չվնասեն կողմերին, այլ կերպ ասած, ուշացում տեղի չունենա, պետք է սպասենք»,- ասաց նա։
Անդրադառնալով տարածված խոսակցություններին, որ ՍԴ որոշումը դեռևս չի նշանակում, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվելու է, Արամ Վարդևանյանը նկատեց՝ նման կարծիք ունեցողներին պետք է հարցնել, թե ի՞նչ է նշանակում Սահմանադրության 27-րդ հոդվածի, այլ կերպ ասած՝ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու ազատության իրավունքը։
«Այստեղ բանավիճելու հարց չկա, ամեն ինչ շատ պարզ ու հստակ է»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին և 4-ին՝ երկու օր, քննեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով Սահմանադրության համապատասխանելիության հարցը, որից հետո 3-օրյա ժամկետում պետք է որոշումն ամբողջությամբ տրամադրի Քոչարյանի փաստաբանական խմբին։
Որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո միայն պարզ կդառնա՝ կդադարեցվի՞ նրա նկատմամբ քրեական հետապնդումը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է խափանման միջոց կալանավորմանը, ապա Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խախտվել է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը, ուստի ՍԴ որոշումը ենթադրում է, որ պետք է այն փոխվի։
Զվարթ Խաչատրյան
168.am
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55