Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, խորհրդարանականներն Արցախ են ժամանել սեպտեմբերի 8-ին հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանի պատգամավորների՝ Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու պատրաստակամությունը՝ այն համարելով երկու խորհրդարանների միջև համագործակցության գործնական դրսևորում: Կարևորելով ՏԻՄ ընտրությունների անցկացումը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը վճռական է ժողովրդավարական ճանապարհով իշխանությունների ձևավորման հարցում թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակում:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հավաստել է պատվիրակության՝ հանրապետության ողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրական գործընթացների ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընտրական և տեղական ինքնակառավարման օրենսդրության կարգավորումներին և երկու խորհրդարանների պետաիրավական հանձնաժողովների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01