ARM | RUS |

Սիրիայից նոր հոսք է սպասվում Հայաստան

07.09.19 | 21:27

Փախստականներն իրենց անցած Ճանապարհը հեշտ չեն մոռանում, ոմանք լքում են բնակության վայրը, վերցնելով իրենց հետ անհրաժեշտ իրերը, ոմանք էլ ճամփա են ընկնում անճամպրուկ, միայն քչերին է հաջողվում վաճառել տուն` ունեցվածք և տեղափոխվել այլ երկիր ինքնուրույն նոր կյանք սկսելու:

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԳԱ Արեևելագիտության ինստիտուտի կողմից «Սիրիացի փախստականների ճգնաժամը. տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովի բացմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանը Սիրիայից ընդունել է շուրջ 22000 փախստական, որոնցից Հայաստանում մնացել են շուրջ 14000-ը, իսկ մնացածը մեկնել են տարբեր երկրներ մեր երկրում ինտեգրման համալիր մոտեցում չլինելու պատճառով:

Գիտաժողովին Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Արաքս Փաշայանը ևս անդրադարձավ սիրիահայերի այլ երկրներում հասատատվելու խնդրին` «Մենք, որպես պետություն, որպես հասարակություն կցանկանայինք, որ Հայաստան վերադարձած սիրիահայերը ապրեին այստեղ այնքան, որքան իրենք կցանկանան, և կարողանայինք բոլոր հնարավոր պայմանները ստեղծեինք իրենց բարեկեցության համար, բայց ցավոք սիրիահայերը Հայաստանից բացի փորձեցին հաստատվել այն երկրներում, որոնց կառավարությունները ունեին ծրագրեր փախստականներին օգնելու հետ կապված` Կանադա, եվրոպական մի շարք երկրներ` Շվեդիա, Գերմանիա,…

Սիրիահայերը շատ դեպքերում չեն ցանկանում Հայաստանում դիտարկվել որպես փախստական` համարելով, որ Հայաստանն իրենց պատմական հայրենիքն է և իրենք Հայաստանում փախստական չեն: Իրենք եկել են ճիշտ է պատերազմից, բայց նրանցից շատերը ասում են, որ իրենք ուղղակի հայրենադարձվել են Հայաստան, և պատերազմը դարձել է այն պատճառը, որ իրենք հայտնվեն Հայաստանում»:

Երևանում փախստականների բնակեցման համար նախատեսված կացարանում իրար հարևանությամբ ապրում են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերից Հայաստան եկած փախստականներ՝ 2012թ. Սիրիայից եկած սիրիահայեր, 2006թ. Իրաքյան պատերազմից եկած իրաքահայեր, դեռևս 1988թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Ադրբեջանից ներգաղթածներ…

«Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն այն հարցմանը, թե ներկայում որոնք են սիրիահայերի հիմնախնդիրները Հայաստանում, բացի աշխատանքի, ցածր վարձատրության, տուն չունենալու և տան վարձը վճարելու անկարողության խնդիրներից առանձնացրեց նաև եւս մեկ կարևոր խնդիր` առողջական խնդիրների և վիրահատությունների մեծ ծախսերը:

Սիրիահայերից մեկը, որը չցանկացավ անունով ներկայանալ, պատմեց, որ 2012թ. ընդամենը 15 օրով էին եկել, մտածում էին իրավիճակը կկարգավորվի, իրենք էլ հետ կվերադառնան. «15 օրով եկանք, բայց արդեն 7 տարի է այստեղ ենք ապրում, այնտեղի մեր բարեկամների հետ կապը պահում ենք, ամեն օր սպասում էինք, որ պիտի ասեն հետ եկեք, բայց հակառակը ասացին: Մի գաղտնիք ասեմ, Սիրիայում դեռևս ապրող հայերի մի հոսք էլ կգա Հայաստան, սպասում են մի քիչ վիճակը կարգավորվի, տները վաճառեն ու գան։ Իմ տալի տղան զինվոր էր այդ տարիներին, հո չէին թողնի իրենց երեխային իրենք գային, ստիպված մնացել են, ամուսնուս մյուս բարեկամներն էլ են դեռևս այնտեղ, բայց էլ հայություն չի մնացել, նախկինում հայերը շատ էին ու առանձնացված էինք մուսուլմաններից, մեզ ոչ ոք չէր անհանգստացնում։ Երբ մեզ այս բնակարանը տրամադրեցին, ավերակ էր, ամուսինս զարմացած նայեց դեմքիս ու հարցրեց. «Դու այստե՞ղ պիտի ապրիս», բայց այլ ելք չունեինք, սանհանգույցը ՄԱԿ-ի կողմից վերանորոգվեց, որոշ կոսմետիկ վերանորոգում էլ մենք արեցինք, բայց չորս հոգու համար չափազանց նեղվածք է», դժգոհում է ընտանիքի մայրը՝ անդրադառնալով նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից տրամադրվող դեղորայքին. «Մինչև 2019թ. սկիզբն ստացել եմ անվճար դեղորայք` ոտքիս տրոմբի համար, իսկ հիմա դադարեցվել է»։

Սեփական ֆինանսով բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերումը նաև խնդիր է դեռևս 2006թ Հայաստան եկած իրաքահայ ընտանիքի համար, որոնք նախընտրում են մնալ փախստականի կարգավիճակում, չդառնալ ՀՀ քաղաքացի՝ փոխարենը անվճար դեղորայք ստանալ։

«Մենք Իրաքահայ ենք, մեր նախնիները գաղթել են Իրաք 1915թ. Եղեռնի ժամանակ, իսկ 2006թ. պատերազմի պատճառով մենք Իրաքից գաղթեցինք Հայաստան։ Կինս Բաղդադում պայթյունի ժամանակ վիրավորվեց, վտանգ կար նաև, որ երեխաներիս կգողանային, որովհետեւ այդ շրջանում երեխաներին բակից առևանգում ու գումար էին պահանջում ծնողներից։ Մեծ քրոջս տղան 23 տարեկան էր, 2005-2006թթ աշխատում էր անգլիացիների հետ Բասրա քաղաքում, մի օր եկան տնից տարան իրեն, իսկ երկու օր անց մահացած գտանք աղբանոցում», պատմում է իրաքահայ փախստական Օհանես Օհանեսյանն ու մի կերպ զսպում հոգու ցավն ու արցունքները նույնիսկ 13 տարի անց:

Օհանեսն ու իր կինը` Մարիամը բավական հյուրընկալ և շփվող մարդիկ են, առաջին հայացքից նկատելի էր, որ Մարիամն ունի ոտքի վնասվածք, բայց կարծես անտեսել էր այն և զբացված էր տնային գործերով:

«Բոլոր բարեկամներս եկել են Հայաստան, այնտեղ այլևս ոչ ոք չունենք։ Մեր տունը Բաղդադում էր, ամեն ինչ թողել ենք այնտեղ, ոչինչ չենք կարողացել վաճառել, ավտոբուսով եկել ենք Սիրիա, այն ժամանակ Սիրիայում խաղաղ էր, այնուհետև օդանավով եկանք Հայաստան։ 2006թ.-ից այստեղ ենք ապրում։ Հայաստանում էլ կորուստ ունեցանք, տղաներիցս մեկն առողջական խնդիր ուներ, բայց այստեղ ապահով է, աղջիկս Հումանիտար քոլեջում է սովորում գործավարություն և թարգմանչություն, տիրապետում է հայերեն, գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն լեզուների, ես աշխատանք ունեմ, սանտեխնիկ եմ աշխատում, թեպետ տան միակ աշխատողը ես եմ և ցածր եմ վարձատրվում, բայց չեմ դժգոհում, այստեղ մենք մեզ լավ ենք զգում, ապահով ենք: Եթե ամիսը 150.000 դրամ աշխատավարձ ստանայի կնոջս ոտքի բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ես կգնեի» շարունակում է պատմել Օհանեսն ու ավելացնում, որ չի դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որովհետեւ եթե քաղաքացիություն ստանան, իր կինը կզրկվի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունից անվճար տրամադրվող դեղորայքային օգնությունից. «Մեզ ծանոթ իրաքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստացել, այլևս որևէ օգնություն չեն ստանում։

ՄԱԿ-ի կողմից մեկ տարի առաջ աղջկաս մեկ տարվա ուսման վարձը ֆինանսավորվեց։ Ես միայն մի բանից եմ վիրավորված՝ ինչու պետք է հայրենադարձներին և այլ երկրներից` օրինակ Եմենից եկած օտարերկրացուն, որը հայ չէ, նույն ճամփորդական անձնագիրը տրվի»:

Օհանեսի ընտանիքի ճամպրուկային կարգավիճակը կարծես չի ավարտվում, կարճ ժամանակ առաջ էլ տղային ճանապարհել է ԱՄՆ, իր խոսքով՝ ԱՄՆ-ն երիտասարդների և ծերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծող երկիր է:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական, բժշկական, իրավաբանական և կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին և ապաստան հայցողներին» ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրում է ՀՀ բժշկական հաստատություններում աշխատող, ինչպես նաև անհատական բժշկական գործունեությունով զբաղվող բժիշկների կողմից լրացված դեղատոմսերով և ՀՀ-ում պետական գրանցում ստացած և հավաստագրված դեղեր:

ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի բուժծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանն, անդրադառնալով փախստականներին եւ ապաստան հայցողներին տրամադրվող դեղորայքին, հստակեցրեց, որ Սիրիայի ճգնաժամը դեռևս ավարտված չէ և եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի են դառնում, համարվում են փախստականի նման իրավիճակում հայտվածներ եւ ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող դեղորայքային ծառայությունից շարունակում են օգտվել ի տարբերություն Իրաքի փախստականների, որոնք ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում այլևս չեն կարող օգտվել ծրագրի շրջանակում դեղորայք ստանալու հնարավորությունից:

«ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ կյանքին անմիջական վտանգ սպառնացող դեպքերում եւ որոշակի հիվանդությունների եւ վիճակների ժամանակ դեղորայքով ապահովում ենք, ինչպես նաև համագործակցում ենք պետական բուժհիմնարկների հետ և տալիս ենք այն դեղորայքը, որը չի ապահովում պետությունը։ Ինչ վերաբերում է տրոմբին, դա կյանքին անմիջական վտանգ սպառնացող չէ, բայց հնարավորություն ունի վտանգ սպառնալու, կանխարգելող դեղեր ենք տրամադրում, իսկ եթե անոթների խնդիր ունի, դրա դեղորայքը չի տրամադրվում կազմակերպության կողմից, այդ դեղորայքն արդեն կամ պետությունը պետք է տրամադրի, կամ հիվանդն ինքը ձեռք բերի այլ աղբյուրներից։ Դեղորայքի ցանկը հաստատում է ՄԱԿ-ը, ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից հաստատված «Փախստականներին եւ ապաստան հայցողներին անհատական աջակցության վերաբերյալ ստանդարտ ընթացակարգի» համաձայն: Տարեկան կտրվածքով մեկ անձի համար դեղորայքի համար սահմանված առավելագույն գումար կա, որի իրականացումը կատարվում է նաև հաշվի առնելով դեղորայքի ընդհանուր տարեկան բյուջեն, օրինակ 1 անձը կարող է տարվա ընթացքում կազմակերպություն ներկայացնել 1000 դրամ արժողության դեղի դեղատոմս, իսկ մեկ ուրիշի համար 150 000 դրամն էլ չբավարարի. դա կախված է առկա հիվանդություններից, դրանց ծանրության աստիճանից, ընթացքից, ուղեկցող բարդություններից եւ այլ գործոններից»։

Մինասովա Օլգան Հայաստան է ներգաղթել 1988թ., Բաքվում թողնելով իր տունն ու ունեցվածքը և դեռևս ապրում է Իրաքահայ և սիրիահայ փախստականների հետ նույն կացարանում: «Տարբեր վայրերում վարձով ենք ապրել նաև գյուղերում մինչև 2010թ.: 2010թ.-ից այս կացարանում ենք ապրում, որը շատ դժվարությամբ մեզ տրամադրվեց, իմ բազմաթիվ դիմումներից ու բողոքներից հետո։ Ես ու ամուսինս հաշմանդամ ենք, ամուսինս 71 տարեկան է` երկրորդ կարգի հաշմանդամ, իսկ ես 67 տարեկան եմ` երրորդ կարգի հաշմանդամ: Իմ ու ամուսնուս եկամուտը մեր թոշակն ու 18.000 դրամ նպաստն է, իսկ բնակարանն արդեն երեք տարի է վերանորոգման կարիք ունի, թեպետ մեր այստեղ մնալու տարիներին մեր ֆինանսով երկու անգամ վերանորոգել ենք», պատմում է մոտ 14 քառակուսի մետր, վատթար վիճակում գտնվող բնակարանում ապրող, արդեն իսկ Հայաստանի քաղաքացին:

Դեռևս հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրը, «Մեդիա կենտրոնում» կազմակերպված Հայաստանում փախստականներին առնչվող խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն անդրադարձավ 1988-1992 թթ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ՀՀ ներգաղթած փախստականների բնակարանային խնդրին: 1988-1992 թթ.-ին Ադրբեջանից Հայաստան ներգաղթել են 360 հազար հայ փախստականներ: Այդ ընտանիքներից 882-ը այսօր սպասում են բնակարանային իրենց հերթին։ Նրանցից 600-ը բնակվում են Երևանում, 200-ը` մարզերում.

«Պատկերը ամեն տարի է փոխվում, հաշվի առնելով մահացությունների, ինչպես նաև երկիրը լքելու դեպքերը։ Ի դեպ, թվերը չեն թարմացվել 2013 թվականից։ Հստակ թիվ ունենալուց հետո, բնակարանային ծրագիր կներկայացնենք կառավարություն։ 2019 թվականին բյուջետային հայտ էինք ներկայացրել 11 ծայրահեղ վատթար կացարաններում բնակվող 69 ընտանիքների համար, սակայն մերժվեցինք։ Ընդհանուր առմամբ, պահանջվում է 9 միլիարդի ֆինանսավորում, որպեսզի առաջնային բնակարանային խնդիր ունեցող փախստականների հարցը լուծվի, այս մասշտաբի ծրագրերը մեկ-երկու օրում չեն արվում, մանրամասն վերլուծություններ են պետք»:

Եթե ԱՄՆ, Կանադա, կամ եվրոպական որոշ երկրներ մեկնած փախստականների և որոշ աշխատանքային միգրանտների առաջին քայլերն ուղղված են քաղաքացիություն ստանալուն և հետևաբար բարեկեցիկ կյանքով ապրելուն, ապա մեր երկրում պատկերն այլ է:

Հայաստանից փախստականների այլ երկիր տեղափոխվելու և որոշ դեպքերում քաղաքացիությունից խուսափելու հիմնախնդիրներից մեկն էլ կիսապատերազմական իրավիճակն է։ Նրանց խոսքով, իրենք փախել են պատերազմից, իսկ այստեղ՝ բանակում ապահով չէ իրենց տղաների համար։

Փախստակաների և ապաստան հայցողների թիվը Հայաստանում ըստ երկրների, համաձայն ՄԱԿ ՓՄԳ-ի տրամադրած տեղեկատվության` 2019 թ. ապրիլ ամսվա դրությամբ առաջին տեղում է եղել Սիրիան` 14713 մարդ, այնուհետև Ադրբեջանը` 1391 մարդ, Իրաքը` 1072 մարդ,…


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55