Տնտեսական փոփոխությունները դեռևս գնում են իներցիայով կամ չնչին են. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով ընդգծեց, որ գնաճը գնալով կավելանա՝ հիշեցնելով, որ Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ Հայաստանում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների թանկացումներ կլինեն:
«Օրինակ 2020-ից 200 ապրանքատեսակների գները նորից կբարձրանան, որոնց մեջ մտնում է անասնակերը, մեքենաները, քիմիական ապրանքները, կենցաղային որոշ ապրանքներ, սննդամթերքի որոշ տեսակներ՝ թռչնամիսը և այլն: Իհարկե, կան ապրանքներ, որ չնչին են թանկանում՝ 2-3 տոկոս, բայց կան ապրանքներ, որոնք 10 տոկոս աճ կունենան, իսկ մեքենաների դեպքում՝ ավելի շատ նույնիսկ: Բայց կարևոր է՝ այդ ապրանքն ինչ գին ունի և դրա մեջ 3 տոկոսն ինչ մաս ունի»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ մինչև 2022-ը յուրաքանչյուր տարի ինչ-որ ապարանքների խմբաքանակ պետք է թանկանա:
«Հետևաբար կարծել, թե գները կնվազեն՝ դժվար, ընդհակառակը, կբարձրանան, բայց գնաճը վտանգավոր չէ, բացասական ազդեցություն չի ունենա, եթե տնտեսական աճը գերակշռում է, որի դեպքում մարդկանց գրպանները փողով լցվում են, մարդիկ դառնում են ավելի գնողունակ, ապահովված»,-ասաց նա:
Ըստ գործատուների միության նախագահի՝ ողջունելի է, որ պետական ապարատում կա աշխատավարձերի բարձրացման որոշակի տենդենց՝ ուսուցիչների, բժիշկների, կամ ԱԻՆ, ՊՆ աշխատակիցների համար և այլն: «Սա իսկապես ողջունելի է, բայց մասնավոր սեկտորն ավելի մեծ թվով աշխատողներ է իր ներսում կլանում, քան պետական սեկտորը, այսինքն՝ մասնավորում այդ արագությամբ չեն կարող գնալ, որովհետև բիզնեսի եկամտաբերությունը դեռ բարձր չէ»,-ասաց նա:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ այս հարցում կարող է օգտակար լինել այն հանգամանքը, որ պետությունը մտածում է որոշակի ռեֆորմներ, որոնք ուղղված են ձեռնարկությունների մոդեռնիզացման, աշխատուժի արտադրողականության բարձրացման մասին: «Բայց դրա համար դեռ ժամանակ է հարկավոր: Նոր-նոր են այդ հայեցակարգերը քննարկվում, մշակվում, կամ ՓՄՁ-ների նոր հայեցակարգ է հիմա նախագծային փուլում գտնվում, որը բավական ավելի լավն է որակով, քան նախկին ժամանակներինը, բայց դրանց ազդեցությունը մենք կտեսնենք մեկ-երկու տարուց ոչ շուտ, հետևաբար, ինչ-որ ժամանակներ մենք պետք է կարողանանք դիմակայել, դիմանալ կամ դեռ բալանսավորել վիճակը, մինչև ավելի լավ ժամանակներ գան»,-ասաց նա:
Ըստ Մակարյանի՝ Հայաստանը դեռևս որոշակի նախապայմանների փուլում է: «Հայաստանը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական վիճակում և երկու երկրների կողմից ունենալով փակ սահմաններ, չի կարող թռիչքային զարգացում ապահովել: Դրա համար նախ պետք է պայմաններ ստեղծել»,-ասաց նա:
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
10:39
10:22
09:44
09:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02