Ամեն ինչ հարաբերական է, եթե ուզում ենք տնտեսական աճի որակը գնահատել, այսինքն, թե որքանով է ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա, պետք է հաշվի առնենք այլ ցուցանիշներ, առաջին հերթին՝ գնաճը, աշխատավարձը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այսինքն, եթե գներն ավելի շատ են աճել, քան աշխատավարձը, այստեղ չենք կարող ասել, որ քաղաքացիների կենսամակարդակը բարելավվել է: Երկրորդ` պետք է կենսական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը համադրենք անցած տարվա գների հետ, թե դրանք ինչպես են փոխվել»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ կա նաև մեկ այլ կոմպոնենտ, որն անուղղակիորեն գնահատական է տալիս՝ արդյոք որակյալ աճ ունե՞նք, թե՞ ոչ: «Դա կապիտալ ծախսերն են, և այս առումով 2018 թվականին բավականին մեծ թերակատարում ունենք, ինչը նշանակում է նոր արտադրությունների աջակցության, ենթակառուցվածքների, պետական գնումների առումով խնդիր ունենք, որը բավական բարդ է: Դրա պատճառն այն է, որ դեռևս գնումների համակարգը չի կարողանում ապահովել 100 տոկոս վստահություն, թափանցիկություն»,-ասաց նա:
Նա նշեց, որ թեև քաղաքացիներ կլինեն, ովքեր այսօր ավելի լավ են վաստակում, բայց գործազրկության, աղքատության մասով բարելավում չունենք:
«Հիմնական խնդիրն այն է, որ ներդրումների սպասված ծավալը չունենք, այսինքն ներդրումների ներգրավման ծավալը հեղափոխական չէ և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ներդրումների անվտանգության և պաշտպանության արդյունավետ կառավարման համակարգ չկա: Մեկ պատուհանի համակարգ պետք է լինի, որտեղ պետք է մերժեն կամ աջակցեն ներդրումային ծրագրերը, մերժումն էլ կամայական չպետք է լինի, այլ՝ օրենքով»,-ասաց նա:
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32