Արցախի Ասկերանի շրջանում նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, Ասկերանի քաղաքապետ է վերընտրվել անկուսակցական Սամվել Աղաջանյանը: Արցախի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, նա նստացել է 469 ձայն, երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Բախշիյանը ստացել է 48 ձայնով պակաս (421), երրորդ թեկնածուն՝ Նվեր գաբրիելյանն ստացել է 304 ձայն:
Մարտակերտի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է Միշա Գյուրջյանը, ով ստացել է 1824 ընտրություններից մասնակցածներից 945-ի ձայները: Երկրորդ տեղում Արսեն Ավանեսյանն է, որ տացել է 540 ձայն:
Հադրուքի քաղաքպետ է ընտրվել «Արցախէներգո» ՓԲԸ Դիզակ մասնաճյուղ ԱՏ ճարտարագետ Վահան Սավադյանը՝ ստանալով 676 ձայն: Քաղաքապետի պաշտոնակատար Արծվիկ Հայրապետյանն ստացել է 565 ձայն:
Մարտունի քաղաքի ղեկավար է ընտրվել «Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Սարգսյանը, ով ստացել է 1292 ձայն (ընտրությանը 2449 ընտրող է մասնակցել): Երկրորդ տեղում Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ վադիմ Դանիելյանն է (1051 ձայն):
Քարվաճառ համայնքի ղեկավար է վերընտրվել Սերգեյ Չիլիգնարյանը՝ ստանալով 210 ձայն: Նրա միակ մրցակից Սերոբ Նալթակյանը ստացել է 190 ձայն: Սերգեյ Չիլինգարյանը ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը:
Շուշիի քաղաքապետ է ընտրվել Շուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը՝ ստանալով 879 ձայն (ընտրությանը մասնակցել է 1813 ընտրող): Երկրորդ տեղում Սամվել Աղաջանյանն է, ով ստացել է 529 ձայն:
Բերձորի քաղաքապետ է ընտրվել համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Ալեքսանյանը (Ազատ Հայրենիք կուսակցությունից), ով ստացել է 306 ձայն (ընտրությանը մասնակցել է 986 ընտրող): Երկրորդ տեղում Հենրիխ Աղաջանյանն է (232 ձայն):
Նշենք, որ Արցախի 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։
Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ժամը 20.00-ի դրությամբ Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի քաղաքապետ։ է ընտրվել Դավիթ Սարգսյանը:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56