ARM | RUS |

Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն

09.09.19 | 17:42

Փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը, որ Ամուլսարի չշահագործման կողմնակից է, դրա հիմնավորումները, հնարավոր հետևանքները գրավոր ներկայացրել է կառավարության ղեկավարին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը համարում է խայտառակություն ու անօրինական։

Հայտարարության ու հիմնավորումների, դրան նախորդած հանդիպման ընթացքում տեղի ունեցածի, հանքի շահագործման հետևանքների ու ջերմուկցիների սահմանդրական պարտականության մասին Panorama.am-ը զրուցել է Նազելի Վարդանյանի հետ։

Panorama.am – Տիկին Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում»։ Համամի՞տ եք։
Նազելի Վարդանյան- Սեպտեմբերի 6-ին էլ ու վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես միշտ այն մասին եմ ասում, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության» մասին մեր օրենքը հստակ արգելել է ընկերությանը որևէ գործունեություն այնտեղ ծավալել, քանի որ մեկ տարվա ընթացքում իրենք նախատեսվող գործունեությունը չեն սկսել։ Բացի դրանից կան հիմքեր, նոր երևան եկած գործոններ, որոնք նույնպես ուժը կորցրած պիտի ճանաչեն փորձաքննական եզրակացությունը։ Առկա է նաև տեսչական մարմնի՝ ստուգման արդյունքում կայացրած որոշումը, որով արգելված է շահագործումը։ Այն ուժի մեջ է, ուժը չի կորցրել։

Panorama.am-Այսինքն, Դուք պնդում եք հակառակը. առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են հանքի շահագործումը։
Նազելի Վարդանյան-Այո։ Դրա մասին ես ասել եմ, և խնդրել եմ, որ նման հայտարարություն վարչապետը չանի, որովհետև սա խայտառակություն է։ Չի կարելի օրենքները գլխիվայր շրջել։ Ես չգիտեմ նրա կողքն ո՞վ է կանգնած, որ սխալ մեկնաբանում է օրենքը։ Ի դեպ, պետք է ասեմ, որևէ մեկն իրավունք չունի օրենքի մեկնաբանություն անել, դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը, ոչ թե իր կողքը կանգնած մի իրավաբան կամ մի չինովնիկ։
Փաստորեն անընդհատ ինչ-որ տեղեկատվական վակուումի մեջ է (վարչապետը-խմբ.), բայց հիմա չեմ կարող ասել, վակուումի մեջ է, քանի որ ես ասել եմ օրենքների մասին շատ մարամասն, կետ առ կետ ընթերցել եմ, մեկ էջի վրա ներկայացրել եմ այդ ամեն ինչը և կցել եմ այն հոդվածները, որոնք դրան վերաբերում են։ Այսինքն, շատ ժամանակ պետք չէր, որ դա կարդար ու հասկանար, որ հակասություն կա, և դրա մասին չխոսվեր։

Panorama.am-Տիկին Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը նշում է՝ «Լիդիան» ընկերությունը, պարտավորվում է հանքը 100 տոկոս անվտանգ շահագործել։ Ձեր կարծիքով, հնարավո՞ր է նման շահագործում։
Նազելի Վարդանյան- Զրո ազդեցության մասին հայտարարությունն ընդհանրապես անհասակնալի է, մանավանդ «Էլարդ»-ի հետ կոնֆերանսից հետո, որովհետև կոնկրետ հարց է հնչում՝ ցիանիդի հարթակի ջուրն ո՞ւր է գնալու, չի երևում։ Եթե չի երևում, ի՞նչ է նշանակում՝ նոր փորձաքննություն պետք չէ։ Այդ կոնֆերանսից պարզվեց, որ դա թերի փաստաթուղթ է և դա չի կարող գործունեության հիմքում լինել։ Ես պնդում եմ, որ նոր փորձաքննության հիմքեր կան, որովհետև մեթոդաբանությունն է փոխվում, մաքրման պասիվ մեթոդից ակտիվին են անցնում, նոր գործոններ ի հայտ եկան հենց այդ նույն կոնֆերանսի ընթացքում։ Այսինքն, այդ փաստաթղթով ընկերությունն իրավունք չունի գործել, իրենք խաբել են մեր պետությանը, իսկ դրա համար պետք է ընկերությանը դատել, ոչ թե աշխատելու հնարավորություն տալ։
Իսկ որ ասում է՝ ոչ մի լիտր ջուր չի լինելու, ոչ մի փոշի խոտերի վրա, չգիտեմ ինչ... դա միֆ է։ 400 հազար դոլար պետական բյուջեից գումար եք տվել, որի յուրաքանչյուր կոպեկի մասով պետք է պատասխան ու հաշվետվություն տան, մարդիկ պարզ ասում են, ազդեցություն կլինի։ Հիմա ասո՞ւմ եք՝ ոչ մի փոշի։ Էդ փոշին ջերմուկցին տեսել է, ջերմուկցին ոչ մի փորձագետի չի հավատում, հավատում է իր աչքերին։ Ջերմուկը երկու տարի փոշու մեջ թաղված է եղել, ձյունն այնտեղ որ միշտ ճերմակ է եղել, կարմիր էր դարձել։ Դա պայթեցումների հետևանք էր։ Գնդեվազցին իր տանը տեսել է սև ջուր, էդ աղմուկը լսել են բնակիչներն ու հանգստացողները, էդ ընկերության աշխատակիցների վարքագիծն են տեսել։ Ջերմուկցին չի ուզում այդ պայմաններում ապրել։

Panorama.am- Ի դեպ, կառավարության ղեկավարը խնդրեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։
Նազելի Վարդանյան- Ուրեմն ջերմուկցիները կատարում են իրենց սահմանադրական պարտականությունը, և որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել։ Սահմանդրության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պաշտպանել շրջակա միջավայրը։ Այդ մարդիկ մեկ ու կես տարի անում են այն, ինչ պետք է աներ պետությունը, իրենց սահմանադրական պարտականությունը փառքով ու պատվով կատարում են։ Եթե իրավապահ որևէ մարմին ոտնձգություն իրականացնի այդ մարդկանց իրավունքների նկատմամբ, խոչընոդտի սահմանադրական պարտականությունը կատարելը, դա կլինի անիրավչություն, սահմանադրական նորմերի խախտում, դրա համար պետք է պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր հրաման կտան նման գործողություններ անել, նաև նրանք, ովքեր կկատարեն դրանք։

Panorama.am-Դուք ասացիք, որ կառավարությունում սեպտեմբերի 6-ի հանդիպմանը ներկայացրել եք հանքի շահագործումը թույլ չտալու համար առկա իրավական հիմնավորումները։ Ո՞րն էր վարչապետ արձագանքը։
Նազելի Վարդանյան-Ես ներկայացրել եմ հիմնավորումները, նույնիսկ նրան խնդրել եմ, որ իրավական մասով հայտարարություն չանի, քանի որ այն, ինչ իրեն ներկայացրել են, լրիվ սխալ է, իսկ հայտարարությունը կլինի խայտառակություն։ Բայց փաստորեն նա գնաց ուրիշ ճանապարհով, ու քանի որ ես զգուշացրել եմ, հիմա հանգիստ խղճով այդ մասին խոսում եմ։ Չի կարելի նման հայտարարություններ անել, անօրինականություն է։ Չի կարելի նման երաշխիքներ տալ, եթե ապացուցված է, որ նման երաշխիք չկա։ Որոշվել է գնալ կարճ, բայց միաժամանակ ամենասխալ ու ամենավտանգավոր ճանապարհով, որը կարող է ունենալ անկանխատեսելի ու ոչ ցանկալի հետևանքներ։ Ես չէի ուզենա, որ նման բան լիներ։

Panorama.am-Շատ է խոսվում այն մասին, որ պաշտոնյաներից ոմանք շահագրգռված են հանքի շահագործմամբ, շրջանառվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը...
Նազելի Վարդանյան- Համենայն դեպս, իր կողքը մարդիկ կան, որոնք շահագրգռված են ու մշտապես ինչ-որ այդպիսի ուղղություն են տանում՝ անընդհատ ապատեղեկատվություն, օրենքների նոր ու սխալ մեկնաբանություններ։

Panorama.am- Ի՞նչ հակազդող քայլեր կլինեն կամ կլինե՞ն արդյոք։
Նազելի Վարդանյան- Հանքի շահագործմանը հակազդում են մեր օրենքները, միջազգային կոնվենցիաները և նորմերը, ըստ որի, այդ տարածքում հանքարդյունաբերությունն արգելված է։ Կապ չունի «Լիդիանն» է, թե ուրիշ մեկը, պետք է արգելեն ու թողնեն, որ մարդիկ ապրեն իրենց առողջարանային գոտում ու միջավայորւմ։ Այլ որոշում չկա։ Վերջը գալու են սրան, բայց կորուստներով՝ հեղինակության, հավատի, մարդկային, գաղափարի։ Ես չեմ ուզի, որ նման կորուստներ լինեն։

Panorama.am-Փաշինյանն իր խոսքում, որպես հանքի շահագործման հիմնավորումներ հիշատակեց երկրի տնտեսության անվտանգության, արտաքին անվտանգության, միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի հարցերը։ Դրանք իրար համազո՞ր են։
Նազելի Վարդանյան-Գիտե՞ք ինչ, սա ոչ միայն ջերմուկցիների հարցն է, ոչ միայն Սևանի հարցն է։ Սա մեր լինել-չլինելու հարցն է։ Սրա արմատները շատ խորն են։ Ես առանձին փաստաթուղթ եմ ներկայացրել նրան (վարչապետին-խմբ.), և նա գիտի այդ մասին։ Ու եթե դրվում է Հայաստանի, հայերի լինել-չլինելու հարցը, արդեն ոչ մի տնտեսական, քաղաքական հարց դրա կողքը չի կարող լինել։ Կրկնում եմ՝ սա լինել-չլինելու հարց է։ Եթե մարդը թունավորվելու է կամ ճառագայթվելու է, մահանա, իրեն այդ ցածր տոկոսը հետաքրքրո՞ւմ է։ Ի՞նչ է անելու, դագաղի փո՞ղ է ցածր տոկոսով վերցնելու։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ հարց է դրվում ինչի դիմաց։ Մեր երկրի, մարդկանց լինել չլինելու հարց է դրված այստեղ։ Ես այդ ամենը ներկայացրել եմ ու ցավ եմ ապրում, որ այդ հանդիպումը զուտ ձևական բնույթ կրեց, մեր ասածի ոչ մի հետք չկա իր հայտարարության մեջ։ Եթե ձևական էր, մենք սկզբից մինչև վերջ չէինք մասնակցել այդ գործընթացին, «Լիդիա՞ն»-ի հետ էիք բանակցում, բանակցեիք, ինչի՞ էիք մեզ ձևի համար կանչում։



Աղբյուր` Panorama.am


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55