ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:
Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար գիտական և կրթական ոլորտում երկու երկրների Քննչական կոմիտեների միջև համագործակցության ծրագիր:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս ապահովել գործնական հարցերի արդյունավետ և արագ լուծումը:
Հայկ Գրիգորյանը կարևորել է քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը նպաստում է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը։ «Աշխատանքն իրականացվում է ոչ միայն հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանն առնչվող ոլորտներում, այլև՝ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար պայմաններ ստեղծելու, բարոյական բարձր արժեքներով իրավահաջորդներ կրթելու համար»,- ասել է Ալեքսանդր Բաստրիկինը:
Հաշվի առնելով գերատեսչությունների միջև փոխգործակցության ինտենսիվ զարգացումը՝ Ռուսաստանի ՔԿ նախագահը սատարել է բելառուս գործընկերների՝ նախկինում հնչեցրած նախաձեռնությանը՝ առաջարկելով տարին երկու անգամ անցկացնել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների խորհուրդների համատեղ նիստեր:
22:15
20:35
19:55
19:38
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56