ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար գիտական և կրթական ոլորտում երկու երկրների Քննչական կոմիտեների միջև համագործակցության ծրագիր:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս ապահովել գործնական հարցերի արդյունավետ և արագ լուծումը: Հայկ Գրիգորյանը կարևորել է քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը նպաստում է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը. «Աշխատանքն իրականացվում է ոչ միայն հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանն առնչվող ոլորտներում, այլև՝ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար պայմաններ ստեղծելու, բարոյական բարձր արժեքներով իրավահաջորդներ կրթելու համար»,- ասել է Ալեքսանդր Բաստրիկինը:
Հաշվի առնելով գերատեսչությունների միջև փոխգործակցության ինտենսիվ զարգացումը՝ Ռուսաստանի ՔԿ նախագահը սատարել է բելառուս գործընկերների՝ նախկինում հնչեցրած նախաձեռնությանը՝ առաջարկելով տարին երկու անգամ անցկացնել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների խորհուրդների համատեղ նիստեր:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01