Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ«Արի տուն» 2016թ. ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը,որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Չարենցի անվան դպրոցի ուցուցիչները, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով արիտունցիներին Սփյուռքի նախարարը նշեց.§Շատ ուրախ եմ ողջունելու ծրագրի յոթերորդ տարում վեց հազար մասնակիցների վերջին հատվածին: Սիրելի° պատանիներ, ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը դառնա ձեր կյանքի ամենահետաքրքիր ու հագեցած հատվածը, որ շատ բան սովորեք ձեր Հայրենիքի մասին, կարողանաք շատ ընկերներ ձեռք բերել, և որ ամենակարևորն է՝ հետագայում պահպանեք կապը միմյանց հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, ովքեր վստահեցին մեզ և մեր կանչով այսօր այս երիտասարդները մասնակցում են մեր ծրագրին: Իրապես, Հայաստանը դառնում է նրանց տունը, վերադառնալով` ծրագրի յուրաքանչյուր մասնակից ցանկանում է նորից գալ, նորից մասնակցել, նորից լինել Հայրենիքում, և սա ամենագլխավոր արդյունքն է, որ մենք տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, ովքեր այդքան ջերմությամբ, հոգատարությամբ ընդունել են ձեզ իրենց հյուրընկալ օջախում¦:
Գերատեսչության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ տարբեր գերատեսչություններին, մարզային ու համայնքային կառույցներին, որոնք ծրագրի ողջ ընթացքում եղել են նրանց կողքին՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու առողջությունը:
Իր խոսքի վերջում նախարարը շնորհակալություն հայտնեց Չարենցի անվան դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, որոնց շնորհիվ այս օրերի ընթացքում երիտասարդները էլ ավելի են բարելավել հայերենի իրենց գիտելիքներն ու առավել հանգամանալից ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց նախարարության և §Հայրենիք-Սփյուռք կենտրոն¦ (Պոակ)-ի աշխատակիցներին՝ ծրագրի կազմակերպչական հատվածը հավուր պատշաճի իրականացնելու համար:
Այնուհետև, ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց ամենակրտսեր մասնակցին՝ Հակոբ Տոնապետյանին (Սիրիա):
Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին §Մանուկների մոլորակ¦ կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրենի սաները:
Նշենք, որ ծրագրի ութերորդ փուլին մասնակցում է 55 պատանիներ և աղջիկներ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Լեհաստան:




09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47