Հնարավորին չափով փորձում եմ կատարել իմ խոստումները, իսկ ճարտարապետական զարգացումները, ինչն այսօր տեսնում ենք, այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Կենտրոնում կետային կառույցները պրոֆեսիոնալ ժառանգություն են, որի տակից մենք ինչ-որ ձևով պետք է դուրս գանք: Եկմալյանի թաղամասն արդեն սարսափելի խիտ կառուցապատված է»,-ասաց նա:
Արթուր Մեսչյանը նշեց, որ սարսափելի մեծ թվով խնդիրներ կան Երևանում, որոնք միայն ճարտարապետական չեն:
«Այսպիսի հարց-առաջարկ. արդյոք ուզու՞մ ենք, որ թաղամասերի մեջ պահպանվեն ահռելի քանակի ավտոտնակները, խայտառակ որակի բնակելի տները և ի՞նչ ճանապարհ կա այդ բակերը բնակիչներին վերադարձնելու: Տարբերակ համար մեկ. մեր սիրելի երևանցիները վաղը ամեն մեկը իր ավտոտնակը քանդում է և տարածք է ստեղծում երեխայի համար: Ուզում եմ տեսնել՝ քանի՞ երևանցի կհրաժարվի: Ես կարծում եմ՝ մի 10-5 հոգի կգտնվեն, ոչ ավելի: Ստացվում է, որ տարբերակ չի լինի»,-ասաց նա:
Արթուր Մեսչյանը լուծման ևս մեկ տարբերակ առաջարկեց. «Երկրորդ տարբերակն այն է, որ գա կառուցապատող, որ հնարավորություն կունենա վերացնել այդ ավտոտնակները, կառուցի մի կառույց և ապահովի այդ բնակիչներին ավտոկանգառով, բարեկարգի տարածքը և առաջին հարկում կազմակերպի մանկապարտեզ: Եվ կա վերջին տարբերակը` ոչինչ թույլ չտալ անել: Պետք է վերջնականապես հասկանանք, թե ինչ ենք ուզում այն քաղաքից, որում ապրում ենք մենք, ինչ խնդիրներ են ծառացած»:
Ճարտարապետն ասաց, որ ամեն խնդիր ունի որոշակի պատասխան, և չի լինի մի սանրով բոլորին սանրել. «Այսօր Երևան քաղաքի սահմանում ինչ-որ կարելի է անել, որ մինիմալ զոհաբերությամբ կարողանանք մի բան խելքի բերել, հավաստիացնում եմ ձեզ, որ դա կատարում ենք»:
Արթուր Մեսչյանը նաև ասաց, որ քաղաքը այսօր պաշտպանված չէ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից. «Հնարավորություն տվեք օրենսդրական դաշտ ունենալ, որ չեղարկենք ժամանակին շինարարության թույլատրությունները: Այստեղ մենք բավականին թույլ ենք, քանի որ նրանք մեզ դատի կտան և կշահեն»:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55