Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աճել է: ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, ըստ որի՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 14 238, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1435-ով ավելին է:
2019թ. հունվար-հուլիսին 656-ով աճել է ոչ մեծ ծանրության, 339-ով՝ միջին ծանրության դեպքերը՝ կազմելով 4 482 դեպք:
Ծանր հանցագործությունների թիվը 2 217 է, որը 388-ով ավելի է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 168 են, որը նախորդ տարվա համեմատ 52-ով ավելի է:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 364, այդ թվում՝ սպանություն 31 դեպք ( որը 7-ով ավելին է նախորդ տարվա համեմատ), 19 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 564 դեպք:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 50 -ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 10 դեպք՝ նախորդ տարվա 15-ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2 141, որը 115-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 174-ով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը և կազմել են 806 դեպք, որից 131-ը ավարտվել է մահվան ելքով: Հաշվետու ժամանակահատվածում մահվան ելքով ՃՏՊ-ները ավելացել են 23-ով:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բավական մեծ աճ է գրանցվել՝ 7 304 դեպք, որը 1475-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: Պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում գրանցվել է 277 դեպք: 1382 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 6 549 դեպք:
Գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 1 806 դեպք, որը 33-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածից: Գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելու 204 դեպք:
2019թ-ի հունվար-հուլիս ամիսներին կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 214 դեպք է գրանցվել, որը 42-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01