Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:
ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Այդ համատեքստում ընդգծվեց ԱԳՆ առաջնային գործառույթը՝ մեր անմիջական դերակատարների և միջազգային գործընկերների միջև համագործակցության հարթակներ ստեղծելու և այդ ամենը մեր զարգացման օրակարգի առաջմղմանը ծառայեցնելու առումով։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ նաև որպես գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս համատեքստում նաև առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56