Գլխին հասցված թեկուզ մեկ հարվածը կարող է հանգեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների։ Սա պարզել են Լոնդոնի միապետական քոլեջի գիտնականները՝ ուսումնասիրելով 32 կամավորի տվյալները։ Հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine-ում։ Գիտնականները ցանկացել են հասկանալ, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել գլխին հասցված միակ ուժեղ հարվածը եւ ինչպես է տեղի ունենում տաու-սպիտակուցի կծիկների առաջացման գործընթացը, որը կապված է Ալցհեյմերի հետ։ Նրանք նախկինում գլխի մեկ հարված ստացած 21 մասնակիցների գլխուղեղը համեմատել են նախկինում գլխի տրավմա չստացած 11 կամավորների գլխուղեղի հետ։ Փորձագետները օգտագործել են պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա, որը թույլ է տալիս տեսնել օրգանիզմում գտնվող օբյեկտի եռաչափ պատկերը։ Գիտնականները կենտրոնացել են տաու-սպիտակուցի վրա, որը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի նեյրոններում եւ փոխազդում է միկրոխողովակների (բջջային ցիտոկմախքի մասեր) հետ։ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տաու-սպիտակուցը հանգեցնում է նեյրոֆիբրիալ կծիկների առաջացմանը։ Սպիտակւցը դադարում է փոխազդել միկրոխողովակների հետ, իսկ խտացումները վնասում են նեյրոնները։ Սքանավորումները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր երբեւէ գլխի վնասվածք են ստացել , ծոծրակի աջ մասում տաու-սպտակուցի կուտակում ունեն։ Դա բնորոշ է նաեւ այն մասնակիցներին, որոնք կյանքում ընդամենը մեկ անգամ են գլխի վնասվածք ստացել։ Նյարդաբան, գիտական աշխատանքի հեղինակ Նիկոս Գորգորապտիսի խոսքերով, անցկացված հետազոտությունը առաջին քայլն է դեպի այն սքանավորում, որը թույլ է տալիս հասկանալ, թե որքան տաու-սպիտակուց կա ուղեղում եւ որտեղ է այն տեղակայված։
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01