Մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից մեկը՝ Սըր Անդրաշ Շիֆը, ելույթ կունենա Երեւանում։ Նրա առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:30-ին: Ծրագրում կհնչեն Բեթհովենի եւ Շումանի ստեղծագործությունները: Սեպտեբերի 24-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը կհյուրընկալի թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, «Գրեմմի» մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը եւ այլք: Անդրաշ Շիֆի անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի եւ հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի եւ Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով: Սըր Անդրաշը իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2006թ.-ին նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։ 2008թ.-ին նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար: 2009թ.-ին նա դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։ 2011թ-ին երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության եւ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր, ինչպես նաեւ Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամի կոչմանը: Նրան տրվել է նաեւ Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։ 2014թ. հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան: 2014թ.-ի հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Սըր Անդրաշ Շիֆն արժանանում է ասպետի կոչմանը։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27