Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ եւ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծածուկ երազում է իր նման լինել: Այս մասին նա ասել է հարցազրույցում, որը հրապարակվել է Men's Health ամսագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ՝ նա սիրահարված է ինձ»,- հեգնորեն ասել է Շվարցենեգերը: «Այդպիսին է իրականությունը: Թրամփը ցանկանում է ինձ նման լինել: Չեմ կարծում եմ, թե նա վախենում է ինձնից»,- հավելել է 72-ամյա Շվարցենեգերը: Նրա խոսքով՝ Թրամփը, երբ դեռեւս գործարար էր, հարցեր էր ուղղում իրեն հետաքրքրող թեմաների շուրջ, թե արդյոք ֆիլմը շահավետ է ստացվել, թե ինչպես խաղալ ֆիլմում, որպեսզի հանդիսատեսը հավանի: Թրամփին, Շվարցենեգերի խոսքով, հետաքրքրում էր նաեւ այն, թե ինչպես է ճիշտ հարցազրույց տալ, որպեսզի շահել հանրության վստահությունը: Թրամփի եւ Շվարցենեգերի միջեւ թվիթթերյան «լեզվակռիվները» բազմիցս հայտնվել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Թրամփը բազմիցս նշել է «Հայտնի աշակերտ» հեռուստաշոուի ցածր վարկանիշը: Թրամփին հեռուստաշոուից հեռացրեցին 2015թ. ԱՄՆ նախագահական մրցավազքի ժամանակ արված սկանդալային հայտարարության պատճառով: 2017թ. NBC հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ այլեւ չեն շարունակի շոուի նկարահանումները: Շոուին մասնակցում էին աստղեր, որոնք փորձում էին որքան հնարավոր է շատ գումար վաստակել բարեգործական կազմակերպությունների համար: Ծրագիրը «Աշակերտ» նախագծի մի ճյուղն էր, որտեղ գործարարները պայքարում էին Թրամփի ընկերություններից մեկում աշխատելու իրավունքի համար: Չնայած նրան, որ Շվարցենեգերը հանրապետական էր եւ 2003-2011թթ. 2 ժամկետով այդ կուսակցությունից ընտրվեց Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում, նախագահական մրցավազքի ժամանակ հրաժարվեց աջակցել Թրամփին: Դերասանն այդ ժամանակ հայտարարեց, որ երկրի բարեկեցությունն ավելի բարձր է դասում, քան կուսակցական շահերը: Շվարցենեգերն այդ ժամանակ չէր թաքցնում, որ աջակցում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44