Պատմության մեջ վիսկիների ամենաթանկ հավաքածուն կներկայացվի Sotheby՚s-ի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են աճուրդների տան մամուլի ծառայությունում: «Քանի որ հավաքորդների շրջանում անշեղորեն աճում Է շոտլանդական վիսկիի ամենանրբաճաշակ եւ հազվագյուտ տեսակների պահանջարկը, այս աշնանը Sotheby՚s-ը կներկայացնի աճուրդների պատմության մեջ «Վիսկիների մեծագույն հավաքածուն», որը ոչ միայն կդառնա վիսկիների ամենաթանկ հավաքածուն աճուրդների պատմության մեջ, այլեւ Sotheby՚s-ի պատմության մեջ առաջին աճուրդը, որտեղ կներկայացվեն մեկ սեփականատիրոջ սպիրտային խմիչքները»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում: Հավաքածուն ընդգրկում Է շոտլանդական վիսկու առավել ամբողջական նմուշակազմը մասնավոր «մառանից», եւ գնահատվում Է 4 մլն ֆունտ ստեռլինգ (4,8 մլն դոլար): Ընդամենն աճուրդի կհանեն 394 լոտ՝ 467 շիշ եւ 9 տակառ: Թոփ-լոտը կդառնա 1926 թվականի 60-ամյա Macallan-ը, որը գնահատվում Է 350-450 հազար ֆունտ: Sotheby՚s-ի առցանց աճուրդները կբացվեն սեպտեմբերի 27-ին եւ կավարտվեն օֆֆլայն-աճուրդով, որը հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Լոնդոնում եւ նվիրված կլինի կոլեկցիոն ավտոմեքենաների աճուրդին, որը 2007 թվականից ամեն տարի անցկացվում Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01