Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Զրուցակիցները համակարծիք էին, որ այս այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեցին ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում: Նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այդ առնչությամբ նաև բարձր գնահատվեց ԱՄՆ-ի` այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրվող ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02