«Դեռևս ամիսներ առաջ «Մեդիա պաշտպան»-ը հրապարակայնորեն բարձրաձայնել էր այն խնդիրը, որ հեռուստաընկերությունների ազատ գործունեությունը Հայաստանում վտանգված է: Այժմ խնդիրն ստացել է առարկայական բնույթ: «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց վտանգավոր ընթացք են ստանում»,- այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա պաշտպան»-ը բոլորի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ՝ ըստ մամուլում տարածված լուրերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անմիջապես իր քաղաքական շահերին ծառայող և իր ամբողջական վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություն ունենալ: «Նույնիսկ նշվել են Հայաստանում մեդիաբիզնես վարելու փորձ ունեցող արտասահմանցի գործարարների անուններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել «MO TV» հեռուստաընկերությունը և այն վերածել վարչապետ Փաշինյանի քարոզչական գործիքի: Սակայն, առքուվաճառքի գործարքը չավարտած, մամուլում տեղեկատվություն է հայտնվել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձաժողովը (ՀՌՀ) պատրաստվում է սանկցիաներ կիրառել «MO TV» հեռուստաընկերության նկատմամբ՝ զրկելով հեռարձակման արտոնագրից, և այդ հաճախականության վրա նոր մրցույթ հայտարարել: Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի համար ստեղծվելիք հեռուստաընկերության գնորդները կարող են առանց «MO TV»-ին գնելու մասնակցել հաճախականության համար մրցույթին և առանց «MO TV»-ի սեփականատերերին վճարելու ձեռք բերել հեռարձակման արտոնագիր: Վտանգ կա, որ առքուվաճառքի շուրջ երկու մասնավոր տնտեսվարողների միջև ֆինանսական անհամաձայնության հարցը կարող է հանգուցալուծվել բիզնեսը խլելու եղանակով՝ պետական լծակների կիրառմամբ: «Մեդիա պաշտպան»-ը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթի՝ պետական լծակների կիրառմամբ մեդիաբիզնես խլելու փորձի վրա: Միևնույն ժամանակ, «Մեդիա պաշտպան»-ն ամենայն ուշադրությամբ հետևելու է «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանն ու հանրությանն օպերատիվ կերպով ապահովելու է տեղեկատվությամբ: Խնդրի առնչությամբ առաջիկայում մենք պարզաբանումներ ենք խնդրելու «MO TV» հեռուստաընկերության սեփականատերերից, «MO TV»-ն ձեռք բերելու հավակնություններ ունեցող գործարարներից և ՀՌՀ-ից: Պարզաբանումները կտեղադրենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում»,- նշված է հաղորդագրության մեջ
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01