Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել 2016-2017թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով: Ըստ այդմ` հանձնարարվել է ուսումնասիրել կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկել նկատված թերությունները սեղմ ժամկետում վերացնելու ուղղությամբ: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ: Հանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով: Առողջապահության վարչությանն էլ հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել կրթական հաստատությունների բուժկետերը:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 5 վարչական շրջանների 40 մանկապարտեզներում անակնկալ ստուգայցերի ժամանակ խախտման դեպքեր չեն արձանագրվել: Հանձնարարվել է շարունակել մշտական հսկողությունը:
Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 50 դեպք, որից 43-ը՝ շինարարական աղբի մասով: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունն ու հանրությանը պարբերաբար իրազեկել աղբը ոչ սահմանված վայրերում թափելու անթույլատրելիության և դրա համար նախատեսված վարչական տույժերի կիրառման մասին:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքում են 2016թ. ծրագրով նախատեսված՝ փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես՝ փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Հանձնարարվել է սահմնաված ժամկետում ավարտել փոսանորոգման աշխատանքները և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կանաչ տարածքների պատշաճ խնամք ապահովելու նպատակով կատարվում է երկհերթ ոռոգում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47