Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը Բելառուսի արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթությունն է, գրում է РИА Новости-ն: «Ձեր երկիրը (Ռուսաստանը) Բելառուսի հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, իսկ երկու եղբայրական ժողովուրդներին միմյանց հետ կապում է ընդհանուր պատմությունը, ընկերական ու բարիդրացիական հարաբերությունները: Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը բելառուսական արտաքին քաղաքականության անքննարկելի առաջնահերթությունն է հանդիսանում»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով ՌԴ դեսպան Դմիտրիյ Մեզենցևի դիվանագիտական հավատարմագրերը: Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտեգրման զարգացման հետագա ռազմավարության հետ կապված հստակ որոշումներ կայացնել մինչև Միութենական պետության ստեղծման համաձայնագրի 20-ամյակի հիշարժան ամսաթիվը, «ինչն արդեն իրականացված է»: 2018 թվականի վերջին Մինսկն ու Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել խնդրահարույց հարցերի և ինտեգրման զարգացման նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու շուրջ: Լուկաշենկոն և Պուտինն ընթացիկ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման արդյունքում հանձնարարել են մինչև տվյալ համաձայնագրի 20-ամյակի ամսաթիվը ինտեգրման խորացման ծրագիր մշակել և դրա իրականացման «ճանապարհային քարտեզը» պատրաստել:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44