«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 14-ին նախատեսված Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը տեղի չի ունենալու։ Գնված տոմսերը ՀԴՄ կտրոնների հետ միասին կարող եք վերադարձել թատրոնի տոմսարկղ մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ»։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է թատրոնի ֆեյսբուքյան էջից։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառով է հետաձգվել բալետային ներկայացումը։
«Ճիշտն ասած, այս պահին նպատակահարմար ենք գտել, որ «Գայանեն» չգնա»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք կապված է թատրոնի բալետային խմբի արտիստների դժգոհությունների հետ, ովքեր չեն ուզում աշխատել բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հետ, Կ. Կիրակոսյանն ասաց.«Դժգոհության հետ չի կապված։ Մենք նպատակահարմար ենք գտել այս պահին «Գայանեն» հանել»։
Ինչ վերաբերում է այդ դժգոհություններին, նա նշեց, որ աշխատանքային քննարկումներով խնդիրը կլուծեն։
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստները դժգոհ են բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանից։ «Պատճառը նրա վարքագիծն է, սխալները։ Նա չի ճանաչում մեծ, փոքր, իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրում, բարձրախոսը վերցնում է ու ուզում է միանձնյա ղեկավարել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։ Կոլեկտիվի մեծամասնության վերջնական դիրքորոշումն այն է, որ չեն ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27