Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ավելի քան երկու տարի, և այս տարիների ընթացքում կատարել է օրենքով իրեն վերապահված գործառույթները, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«2017 թվականի հունվարի 1-ից ի վեր հատուցել ենք ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների։ Կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամներից։ Այս ընթացքում մենք կարողացել ենք հավաքագրել ավելի քան 18 միլիարդ դրամ», - ասաց նա։
Բանախոսը նկատեց, որ հիմնադրամն ունի հատուցումների երկու հիմնական խումբ՝ զոհվածների ընտանիքներ և մարտական ծառայության ժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ։
«Երբ օրենքն ընդունվեց, նշվեց, որ հիմնադրամը պետք է հատուցի 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ հավաքագրված գումարներով հնարավորություն ունենք փոխհատուցելու 2015 և 2016 թվականներին գրանցված դեպքերի համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նման որոշում կայացրեց։ Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ կարևոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել նաև 2008-2014 թվականներին գրանցված դեպքերի մասով», - ասաց Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակն է չունենալ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող, որը հատուցում ստացած չի լինի։
Ամփոփելով խոսքը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ հատուցումները կատարվում են 52-82 միլիոն դրամի սահմաններում։
«Սա, իհարկե, առաջին կարգի հաշմանդամության և զոհված զինծառայողների դեպքում։ 52 միլիոն դրամով հատուցվում են շարքայինները, 72 միլիոնով՝ ենթասպաները և 82 միլիոնով՝ սպայական կազմը։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 միլիոն դրամ՝ կրկին ըստ զինվորական աստիճանի։ Գումարը միանվագ չենք տալիս։ 10 միլիոն միանվագ վճարում ենք առաջին կարգի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին, դրանից հետո՝ ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ։ Իսկ 2-րդ կարգի հաշմանդամներին՝ միանվագ 5 միլիոն դրամ և ամսական՝ 100-200 հազար դրամ՝ 20 տարի շարունակ», - եզրափակեց խոսքը հիմնադրամի տնօրենը։
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01