Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ: Հայտնում են քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, 1988-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, բժշկական կենտրոնում աշխատակիցներ է հրամանագրել և նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում աշխատավարձ դուրս գրելով, չկատարված ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով և ԲԿ-ից գումար դուրս գրելով, փաստացի կատարված վերանորոգման ծավալներն ուռճացնելով և այլ եղանակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասը՝ 11.560.000 ՀՀ դրամ գումարը, վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտային հաշվին:
Վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01