Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցները մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավի էին մեկնել Լոռու մարզ: Քանի որ երթուղին ձգվում էր նշանավոր հերոսամարտերի վայրերին հարակից ճանապարհահատվածներով՝ արշավի մասնակիցները ծաղկեզամբյուղ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ, վերհիշել հայ ժողովրդի հերոսական այդ էջերի համառոտ պատմությունն ու պատմական նշանակությունը:
Արշավի մասնակիցների վրանային ավանը ձևավորվել է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքին հարակից անտառագոտիներից մեկում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արշավականների առօրյային ու հանգստի պայմաններին ավելի ուշ ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, նույն վարչության աշխատակիցները: Երևանցի արշավականների առօրյան արշավի բոլոր օրերի ընթացքում հագեցած է եղել խաղ-մրցույթներով, երաժշտական միջոցառումներով ու տարատեսակ վիկտորինաներով: Աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվել է նաև հրաձգության մրցույթ: Ինչպես այդ, այնպես էլ առանձին անվանակարգերում հաղթողները պարգևատրվել են գավաթներով ու պատվոգրերով: Արշավի մասնակիցները Երևան են վերադարձել օգոստոսի 14-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47