Կալիֆոռնիայում 4-ամյա տղան մահացել է գրիպի թեստի դրական արդյունքից հետո: Սա Ռիվերսայդ շրջանում գրիպի այս սեզոնին առաջին մանկական մահն է, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով շրջանի հանրային առողջապահության աշխատակից Քեմերոն Կայզերին: «Մենք երբեք չպետք է մոռանանք, որ գրիպը դեռեւս սպանում է,- հայտարարել է նա: - Ես մշտապես մարդկանց խորհուրդ եմ տալիս ամեն տարի գրիպի դեմ պատվաստումներ կատարել, բայց սեզոնի սկզբին մահվան դեպքը ենթադրում է, որ այս տարին սովորականից վատթար է լինելու»: Գրիպը շնչառական վիրուս է , որը պացիենտների մոտ կարող է առաջացնել թեթեւ կամ ծանր հիվանդություններ, իսկ լուրջ ինֆեկցիաները հանգեցնում են հոսպիտալացման կամ նույնիսկ մահվան: Լուրջ բարդությունների զարգացման մեծ ռիսկ կա տարեց պացիենտներ, փոքր տարիքի երեխաների կամ որոշակի հիվանդություններով մարդկանց շրջանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) 6-ամսականից մեծ բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել գրիպի դեմ՝ վարակումը եւ դրա հետեւանքով բարդությունները կանխարգելելու համար: 2019 թվականի ապրիլի դրությամբ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնին ազգային մասշտաբով գրանցվել է երեխաների մահվան ընդհանուր 186 դեպք, որն անցել է նախորդ առավելագույնից՝ 171: Մահվան դեպքերի գրեթե 80 տոկոսը գրանցվել է երեխաների շրջանում, որոնք գրիպի դեմ չէին պատվաստվել:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01