ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։ «Էդ-Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվություն: Քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից «Էդ Շին» ՍՊԸ-ի անվամբ կազմվել և տրամադրվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կեղծ լիցենզիա և ներդիր, ինչի հիման վրա, «Էդ Շին» ՍՊ ընկերությունը, փաստորեն, չհանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ, առանց համապատասխան լիցենզիայի, ՀՀ տարածքում իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն: Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03