Փարիզի մետրոյի եւ հասարակական տրանսպորտի մյուս ճյուղերի աշխատողները սեպտեմբերի 13-ին աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի: Այդ մասին հայտնել է Le Figaro հրատարակությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը (RATP) կարգավորող կազմակերպությանը: Փակված են մայրաքաղաքի մետրոյի 16 գծերը, խախտված է մերձքաղաքային երկաթուղային երեք գծերից երկուսի աշխատանքը, ինչպես նաեւ ավտոբուսների ու տրամվայների երթեւեկությունը: RATP-ի տվյալներով՝ ժամը 20:00-ից (Երեւանի ժամանակով 22:00) հետո սեպտեմբերի 13-ին կաշխատեն միայն մետրոյի երկու գծերը, որոնցով գնացքների երթեւեկությունն իրականացվում է առանց մեքենավարների: Որպես հասարակական տրանսպորտի այլընտրանք RATR-ն առաջարկում է օգտվել էլեկտրական սկուտերներից, որոնցով ուղեւորության 30 րոպեի համար կվճարի ընկերությունն ինքը: Քաղաքի բազմաթիվ բնակիչներ աշխատավայր են հասել հեծանիվներով: Բողոքի ակցիայի հետեւանքով Փարիզի շրջանում մինչեւ 300 կիլոմետր երկարությամբ խցանում է գոյացել առավոտյան երթեւեկության պիկ ժամերին: Հաղորդվում է, որ սա տրանսպորտի աշխատողների բողոքի՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն ակցիան է: Ցուցարարներն այդ միջոցառումը որակել են «նախազգուշական կրակոց»: Սպասվում է, որ սեպտեմբերի 16-ից, առողջապահության, ավիացիայի աշխատողները եւ իրավաբանները բողոքի հերթական ակցիան կկազմակերպեն կառավարության բարեփոխման դեմ, որը նախատեսում է «միասնական» կենսաթոշակային համակարգ, որը ենթադրում է հրաժարում կենսաթոշակի բաշխումից մասնագիտական գործունեությանը համապատասխան: Ֆրանսիայի կառավարությունն ակնկալում է, որ խորհրդարանում բարեփոխման շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2020 թվականի սկզբին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01