Forbes ամսագիրը կրկին «Լուկօյլին» զետեղել է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի առաջին տեղում, անցյալ տարի կորպորացիայի հասույթը կազմել է 8,036 տրլն ռուբլի, ավելի քան 4 անգամ գերազանցելով «Սուրգուտնեֆտեգազի» (1,867 տրլն) հասույթը, որը հայտնվել է 2-րդ հորիզոնականում:
Վարկանիշի 3-րդ տեղում է՝ 1,533 տրլն ռուբլի ցուցանիշով X5 Retail Group ընկերությունը, որը կառավարում է «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» ցանցերը: Ինչպես անցյալ տարի, 4-րդ տեղում ամսագիրը զետեղել է «Մագնիտին» (սեփականատերն է Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը ռուսական խոշորագույն ռիթեյլերներից մեկն է, 1,237 տրլն ռուբլի հասույթով: Առաջատարների հնգյակը եզրափակում է «Տատնեֆտը»՝ 910,5 մլրդ ռուբլի հասույթով:
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրը»՝ 172 մլրդ ռուբլի հասույթով 57-րդ տեղում է: 80-րդ տեղում է «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերությունը՝ 122,3 մլդ ռուբլի հասույթով, որը պատկանում է ձեռնարկատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին:
Վարկանիշի մեջ են մտել ընդհանուր 200 մասնավոր ընկերություններ, որոնց ընդհանուր ռուբլիով հասույթը, ամսագրի տեղեկություններով, մեկ տարում աճել է 22,2 տոկոսով՝ հասնելով մինչեւ 43,7 տրլն ռուբլու: Վարկանիշում տեղ գտած 200 ընկերություններից միայն 19-ն են անցյալ տարվա համեմատ բացասական արդյունք գրանցել:
Նշվում է, որ ինչպես անցյալ տարի, ամենամեծ աճը (միջինը 60,2 տոկոս) գրացել են ածխային ընկերությունները. 2018 թվականին ածխի գները շարունակել են աճել՝ մեկ տարում միջինը 10 տոկոսով: Երկրորդ տեղում են՝ 40,8 տոկոս միջին աճով շինարարները. պարբերականը նշում է, որ 2018 թվականը ռեկորդային էր բնակարանների վաճառքի առումով:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01