Վանդերբիլտի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են քաղցկեղային ուռուցքների տարածման նոր մեխանիզմը. նրանք պարզել են, որ քաղցկեղային բջիջները մարդու այլ հյուսվածքներ եւ օրգաններ միգրացիայի համար ընտրում են պակաս էներգածախս ուղի MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ քաղցկեղային բջիջները, ինչպես պարզել են գիտնականները, նախընտրում են միջբջջային մատրիքսում տեղաշարժվել լայն, այլ ոչ թե նեղ տարածքներով: Մետաստազների ձեւավորման գործում կարեւոր գործոն է էներգիայի ծախսը եւ մետաբոլիզմը: Գիտնականների խոսքով՝ այս հայտնագործության շնորհիվ կարելի է կանխատեսել, թե բջիջներն ինչ ուղիներով կտեղաշարժվեն եւ անգամ կազմել դրանց շարժման քարտեզները: Քաղցկեղի տարածման ժամանակ արտաբջջային մատրիքսը դառնում է անկազմակերպ, առաջանում են ծակոտիներ եւ նեղ ուղիներ՝ մինչեւ 30 միկրոմետր լայնությամբ: Երբ քաղցկեղային որոշ բջիջներ տեղաշարժվելու համար ծակոտիներ եւ «միկրոուղիներ» են ձեւավորում, մյուսները դրանք օգտագործում են արագ տեղաշարժվելու եւ տարածվելու համար: Սրանով է պատճառաբանվում, թե ինչու են մատրիքսային մետաղապրոտեինազի ինհիբիտորները ոչ միշտ արդյունավետ քաղցկեղի վերջին փուլում տարածման դեմ: «Միկրոուղիներով» բջիջների տեղաշարժման մեխանիզմները հասկանալը, հնարավոր է, կօգնի թերապիայի նոր մեթոդների մշակմանը:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01