ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը շնորհակալություն հայտնեց Յոհակիմ Գաուկին Հայաստանի նկատմամբ դրսևորած ուշադրության համար և ներկայացրեց Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման պատմությունը: «Աստվածաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1995 թվականին, և ի պատիվ մեր իշխանությունների, պետք է նշեմ, որ մեր երկիրը նախկին Խորհրդային Միության երկրների մեջ միակն է եղել, որի պետական համալսարանում հիմնադրվել է Աստվածաբանության ֆակուլտետ»,- նշեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Վերջինս նաև հավելեց, որ ֆակուլտետը բավականին ակտիվ համագործակցում է գերմանական համալսարանների հետ, մասնավորապես այդպիսի գործընկերոջ հաջող օրինակ է Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգ համալսարանը: «Պետք է նշեմ, որ մեր ֆակուլտետը միշտ պատրաստ է համագործակցելու գերմանական բուհերի հետ: Այս պահին մտածում ենք կրկնակի դիպլոմավորմամբ մագիստրոսական ծրագիր հիմնելու մասին, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան իրենց ուսումը շարունակելու նաև Գերմանիայում և միասին աշխատելու ավարտական թեմաների շուրջ»,-հավելեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նույնպես ողջունեց Գերմանիայի Դաշնության նախկին նախագահին: «Մեզ համար մեծագույն հպարտություն է Ձեզ տեսնել մեր հարյուրամյա համալսարանում,- ասաց Էլինա Ասրիյանը,- մեզ՝ հայրերիս, շատ լավ հայտնի է Ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, և մենք հասկանում ենք, որ առանց այդ դիրքորոշման, հավանաբար, մենք չէինք ունենա այն քաղաքական դիրքորոշումը, որն ունենք այսօր»: Նա հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: Աժ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը հայերի համար կարևոր է ազգային ինքնության պահպանման և պատմական արդարության վերականգման առումով:
«Անցած տարի տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ այժմ մենք ունենք Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու ցանկությամբ լի երիտասարդներ,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը,- ինքս բազմիցս Գերմանիայում մասնակցել եմ տարբեր հետազոտական ծրագրերի և շատ եմ կարևորում երկու երկրների միջև հատկապես գիտահետազոտական կապերի ամրապնդումը»: Հանդիպման ընթացքում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկը հետաքրքրվեց ԵՊՀ-ի պատմությամբ, ուսանողներին տրվող կրթաթոշակներով և համալսարանի հետ համագործակցության հեռանկարով:
«Իհարկե, մեծ է համալսարանի դերը կիրթ և ժողովրդավարական հասարակություն ունենալու գործում, թեպետ պետք է նշեմ, որ այն այդքան էլ հեշտ գործընթաց չէ,-ասաց Յոհակիմ Գաուկը,- երբեմն դու ունես կաղապար, բայց չունես այն մտածողությունը, որ պետք է լցնի այդ կաղապարը, ուստի այդ ուղղությամբ պետք է շատ աշխատել»: Հանդիպման վերջում Գերմանիայի Դաշնության նախկին նախագահ Յոհակիմ Գաուկին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հանձնեց համալսարանական հուշանվեր:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01