Լիտվան աջակցում է Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու Հայաստանի նպատակներին: Այս մասին ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը: «Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կիսել մեր փորձը տարբեր ոլորտներում, որոնց շրջանակներում հաջողությամբ բարեփոխումներ ենք իրականացրել»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարարը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող զարգացումները, ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, Հարավային Կովկասում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Լիտվայի ԱԳ նախարարը նշել է, որ Լիտվան մշտապես աջակցել է Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը: Ի հավելումն, Լինկևիչուսն իր աջակցությունն է հայտնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսություն բացելու Հայաստանի նպատակներին: Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը նշեց, որ Լիտվան Հայաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ ամուր հիմքեր ունեցող հայ-լիտվական հարաբերությունների առանցքում ընկած է փոքր երկրների համերաշխությունը և անկախության ուժեղ զգացողությունը: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևորվեց տարբեր հարթակներում և մակարդակներում քաղաքական երկխոսությունը:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03