ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեղյակ չեն, թե ինչու է Արթուր Վանեցյանը հրաժարական տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և թե ինչով է պայմանավորված վերջինիս հայտարարության բովանդակությունը:
Խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը շեշտեց՝ չի ենթադրվում, որ ամեն պատգամավոր պետք է իմանա հրաժարականի կամ ազատման նախապատմությունը:
«Հայտարարության տեքստը կարող է պայմանավորված լինել հարյուր բանով, կարող է պայմանավորված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ Վանեցյանը գտնում է, թե իշխանությունը առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի, իսկ իշխանությունը գտնում է, որ ունի, կարող է տարրական անհամաձայնության պատճառ լինել: Սակայն գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է»,- ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ չգիտի, թե Վանեցյանի վերջին հայտարարության տեքստն ինչու է այդպես գրվել, հրաժարականին և ազատմանը բերած պատճառներին նույնպես հանգամանալից տեղյակ չէ:
Նա շեշտեց՝ կա իշխանությունների և գործառույթների բաժանում, մանրամասներն իրեն՝ որպես պատգամավորի հետաքրքիր չեն:
Արուսյակ Ջուլհակյանը ևս հավելյալ մեկնաբանություններ չտվեց: Նա նշեց՝ կարծում է, որ վարչապետն ու նրա խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել են թեմային: շ
«Ինձ համար հստակ է, որ Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,-նշեց Ջուլհակյանը:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01