Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջէ մտել «5 աստղի» շարժման» հետ: Այդ մասին նա պաշտոնապես հայտնել է սեպտեմբերի 17-ին La Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում։ «Ես լքում եմ ԴԿ-ն, եւ դա ի շահ բոլորի: Ինձ հետ են շուրջ 30 խորհրդարանականներ, բայց ոչ ոք չի վտարվում: Դուք դա համարում եք պառակտում, ես՝ նոր սկիզբ: Երբեք վատ խոսք չեմ ասի գործընկերներիս մասին: Բայց ամեն բան ինչ-որ ժամանակ ավարտվում է»,- ասել է Ռենցին: Դեմոկրատական կուսակցությունից դուրս գալու քաղաքական գործչի հայտարարությունն սպասելի էր: Ավելի վաղ Ռենցին, որը ԴԿ-ից սենատոր է ընտրվել, ժխտում էր, թե պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել: Այժմ խորհրդարանում նա մտադիր է ստեղծել ինքնավար խմբակցություն, որը «կհայտնվի արդեն շաբաթվա վերջին»: Այնուամենայնիվ Ռենցին հավաստիացրել է, որ ԴԿ-ից իր հեռանալը ոչ մի կերպ չի ազդի Ջուզեպե Կոնտեի կառավարության ճակատագրի վրա, որին ինքը կշարունակի պաշտպանել՝ դրանով իսկ երաշխավորելով խորհրդարանական մեծամասնության պահպանումը: Դեռ ավելին, «Շարժման» եւ «Լիգայի» կոալիցիայի կազմալուծումից հետո Ռենցին նպաստել է ԴԿ-ի եւ «հինգաստղանիների» միջեւ դաշինքի կնքմանը, որոնք մինչեւ հիմա անհաշտ հակառակորդներ էին: Քաղաքական գործիչը դա բացատրել է այն բանով, որ իր գլխավոր նպատակը եղել է պայքարը «Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինիի դեմ եւ նրան իշխանության գալ թույլ չտալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01