Այսօր առավոտյան վթարի ենթարկված ՊՆ ավտոմեքենայում գտնված զինվորներից 3-ը ծանր կոտրվածքներ են ստացել: Այս մասին այսօր զինվորական հոսպիտալում լրագրողների հետ զրույցում ասաց Մուրացանի զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, գնդապետ Գևորգ Ոսկանյանը:
Գևորգ Ոսկանյանը նաև ասաց, որ այսօրվա վթարից հետո ընդհանուր առմամբ 17 զինծառայող է դիմել հիվանդանոցներ: «Այս պահին հոսպիտալում 4 հոգի են հոսպիտալացված և 2 հոգու քիչ առաջ տեղափոխեցին «Սբ. Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ գլխուղեղի ցնցում և անրակի կոտրվածք ախտորոշումներով:
Ամենածանրը կոնքի կոտրվածքով, ողի կոտրվածքով և ազդրոսկրի վզիկի կոտրվածքով զինվորներն են: Անրակի կոտրվածքը ծանր վնասվածների մեջ չի մտնում: Մնացած հիվանդների մոտ սալջարդեր են մարմնի տարբեր հատվածներում և քերծվածքներ: Այս պահին բոլորը դեռ հոսպիտալում կմնան հնարավոր բարդություններից խուսափելու համար»,- ասաց Ոսկանյանը:
Ոսկանյանի խոսքով՝ կոտրվածքներ ունեցող զինվորները կմնան ու բուժումը կշարունակեն «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում: Իսկ վթարի ժամանակ քիչ տուժած զինվորներ չեն հոսպիտալացվի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան. վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47