Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության իր դեմ հայց ներկայացնելուց հետո` կապված իր գրքի հրատարակման հետ, այն դարձել է ամենավաճառվողն աշխարհում: Սնոուդենին մեղադրել են «չհրապարակման» մասին իր ստանձնած պարտավորվածության խախտման մեջ: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը:
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել` նպատակ ունենալով իմ նոր` «Անձնական գործ» հուշագրերն անհասանելի դարձնել ընթերցողներին, սակայն այն այժմ ամենավաճառվող գիրքն է աշխարհում»,- Թվիթերի իր էջում գրել է Սնոուդենն ու հայտարարել, որ իր աշխատությունը կարող են ձեռք բերել ամենուրեք, որտեղ «վաճառվում են լավ գրքեր»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին պաշտոնապես վաճառքում են հայտնվել Սնոուդենի «Անձնական գործ» հուշագրերը: Նախատեսվում է, որ գիրքը հասանելի կլինի 20 երկրում: Հայցի հեղինակները Սնոուդենին մեղադրում են նաև «հետախուզության հետ կապված թեմաներով հանրային ելույթներ ունենալու համար», որոնցով նա խախտել է աշխատանքի ընդունվելիս իր ստորագրած պայմանագիրը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44