1998 թվականից ի վեր` «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի, կրթության նախարարության միջեւ գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության մասին» պարբերաբար ստորագրվող եռակողմ փոխըմբռնման hուշագրերի շրջանակներում ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում: Համագործակցության շրջանակներում փոխադարձաբար անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում եւ Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում: Մինչ այժմ, Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր են անցկացվել 2005, 2007, 2009 եւ 2015 թվականներին: 2015 թվականի սեպտեմբերի 22-27-ը, Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրերի շրջանակում կայացել է «Պատկերներ մի երկրից. Արեւելագերմանական լուսանկարչությունը 1945-1995 թթ.» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը եւ «Վոկալ Մոդեռն» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Քրիստֆրիդ Բրոյդել, ծրագրի ղեկավար` Թոմաս Բուխհոլց) համերգները Երեւանում եւ Չարենցա-վանում:
Հայաստանի մշակույթի օրեր Գերմանիայում անցկացվել են 2004 եւ 2014 թվականներին: Վերջինիս ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականին Հայաստանի մշակույթի օրերն անցկացնել Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում:
Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ` օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը: Մշակույթի օրերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 19-ին, Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում, որի ընթացքում ողջյունի խոսքով հանդես կգան Բեռլինի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Միխայիլ Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը եւ Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը: Բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խմբի ելույթը:
Մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է Էրոլ Գուրյանի «Թերա ԱՐՄԵՆԻԱ. հայացք դեպի երազանքների վայրեր» խորագրով ցուցահանդեսը, փարաջանովյան երեկո` նվիրված Ս. Փարաջանովի կյանքին եւ գործունեությանը: Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Մշակույթի օրերի հիմնական միջոցառումներից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Տ. Հեքեքյան) համերգը, որը կկայանա Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում եւ կնվիրվի Հայաստանի անկախության 25-ամյակին:
Հավելենք, որ մշակույթի օրերի ծրագրին իրենց մասնակցությունն են բերում գիտնականներ, մշակույթի գործիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Գերմանացի անվանի մշակութաբանների եւ արվեստագետների կողմից կներկայացվեն Հայաստանին եւ նրա բնաշխարհին, հայ եկեղեցու պատմությանը, հայ գրականությանն ու գրատպությանը նվիրված թեմատիկ դասախոսություններ, քննարկումներ, վիրտուալ ցուցադրություններ, գրական ընթերցումներ, ինչպես նաեւ կլոր սեղան՝ «Հայրենիք–ինքնություն–զգացմունքներ» թեմայով: Մշակույթի օրերի ընթացքում ներկաներին կմատուցվեն հայկական տաք եւ սառը ուտեստներ: Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ի համերգով, որին կմասնակցի երգահան Ստեփան Գանտրալյանը:
Նշենք նաեւ, որ 2011 թվականից ի վեր, ամենամյա «Հայ մշակույթի օրեր» են անցկացվում նաեւ ԳԴՀ Բադեն-Վյուրթենբերգ երկրամասում` Շտուտգարտում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47