Այսուհետ ամեն տարի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, տոնական գլխավոր միջոցառումներից մեկը լինելու վարչապետի մրցանակաբաշխությունը, որը կոչվում է մեր ժամանակի հերոսը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը: Նրա խոսքով, մրցանակաբաշխության իմաստն այն է, որ ամեն քաղաքացի կարող է հերոս լինել եւ անհատական ջանքի վրա է ստեղծվում ամեն ինչ. «Չհուսահատվող, կատարելագործվող քաղաքացին է հենց հերոսը լինելու»: Հովհաննես Մովսիսյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հեռուստատեսությամբ սկսեց հեռարձակվել «Մեր ժամանակի հերոսը» հաղորդումը, որը պատմում է հաջողության հասած տարբեր քաղաքացիների մասին, որոնք տարբեր մասնագիտություններ ունեն, տարբեր մարզերից են: «Մենք այս պահին ունենք 45 հերոսներ, որոնք բոլորն այս պահին մրցանակի հավակնորդներ են: Լինելու է 13 մրցանակ: 12-ը ստանալու են տարբեր պաշտոնյաների կողմից, իսկ մեկ գլխավոր մրցանակ տալու է վարչապետը միջոցառման վերջում»: Մրցանակաբաշխությունն, ըստ նրա, տեղի է ունենալու առավոտյան, իսկ երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ կցուցադրվի: Մրցանակաբաշխությունն ուղեկցվելու է սիմֆոնիկ երաժշտությամբ: Հովհաննես Մովսիսյանը ներկայացրեց մրցանակաբաշխության արձանիկը, որի վրա գրված է. «Եվ այդ մեկ մարդը դու ես»:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01