Անկախության օրվա տոնակատարությունների կազմակերպման նպատակով կառավարությունը որոշել է այն իրականացնել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով: «Եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա մենք կկորցնեինք դրա կառավարման օղակները, այսինքն վերահսկելի չէր լինի միջոցառման թե տեխնիկական, թե բովանդակային հատվածը: Գնումների մասին օրենքի համաձայն, գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որեւէ առեւտրային նշանի, ֆիրմային անվանական արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, կոնկրետ աղբյուրի»,-ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ թեեւ դե յուրե նշված է մեկ անձից գնում, սակայն փաստացի տոնակատարություններին ներգրավված է 76 տնտեսվարող սուբյեկտ: Աղաջանյանը նաեւ նշեց, որ նախկինում համապետական ավելի փոքր մաստաբներ ունեցող տոնակատարությունների կազմակերպման համար շատ ավելի մեծ գումարներ են հատկացվել, իսկ այս տարվա տոնական միջոցառումների համար կծախսվի մոտ 220 մլն դրամ: Ըստ նրա՝ եթե 2018թ. Սարդարապատի միջոցառման միայն գալա համերգի համար բյուջեից հատկացվել է 425 մլն դրամ, ապա նույն անձինք գալա համերգի բեմն այս տարի կազմակերպում են շուրջ 33 մլն դրամով, իսկ եթե ներառենք նաեւ արտիստների հոնորարները, ընդհանուր գումարը կկազմի 50 մլն դրամ: Սակայն, նրա կարծիքով, այդ անարդյունավետ ծախսերի մասով իրավական գործընթացի հիմք չկա: Նա նշեց, որ դեռ 1 տարի առաջ է սկսել ուսումնասիրել խնդիրը. «Օրենքի տեսանկյունից որեւէ խախտում հնարավոր չէ գտնել: Օրենքով սահմանված է հենց մեկ անձից գնման ընթացակարգ եւ դա տեղի է ունեցել: Ինչ-որ ծառայությունների մատուցման համար գներ են եղել, որ ուռճացված են եղել, բայց ընթացակարգը մեր օրենքը թույլ է տալիս: Խորհրդակցելով իրավաբանների հետ՝ եկանք եզրակացության, որ այդ առումով որեւէ գործընթաց իմաստ չունի սկսել»:
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01