Այսօր ԼՂՀ Հադրութում մեծ շուքով նշվում է քաղաքի վերածննդի և ՊԲ N պաշտպանական շրջանի հիմնադրման 24-րդ տարեդարձերը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի շրջանի «Դիզակ» թերթի խմբագիր Լիաննա Պետրոսյանը՝ ավելացնելով, որ տոնական միջոցառումները մեկնարկել են դեռ երեկվանից՝ Հադրութի Ազատության հրապարակում ազգագրական պարերի բաց դասով:
Այսօր տոնական միջոցառումները մեկնարկել են Հադրութի քաղաքային հուշահամալիրում, որտեղ շրջվարչակազմի ղեկավարը, աշխատակազմի պատասխանատուները, զինվորականներն ու քաղաքացիները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել:
Այնուհետև շրջկենտրոնի Ազատության հրապարակում կայացել է քաղաքի և պաշտպանական շրջանի տարեդարձերին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառման բացման խոսքում՝ Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանը շնորհավորելով տոնի առթիվ, ներկայացրել է Հադրութի զորամասի անցած մարտական պատվավոր ուղին և Արցախյան գոյամարտի ժամանակ հադրութեցիների սխրագործությունները:
Հադրութ քաղաքը գոյամարտի օրերին շատ արհավիրքների է ականատես եղել, սակայն 1992թ. օգոստոսի 15-ի լուսաբացին ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ:
Հաջողությամբ դիմագրավելով մեծաթիվ հակառակորդին տեղի ինքնապաշտպանական ջոկատները փայլուն հաղթանակ տարան: Այնուհետև ինքնապաշտպանական ջոկատները միավորվեցին և մեկ միասնական հրամանատարության ներքո ստեղծվեց առաջին պաշտպանական շրջանը: Հենց օգոստոսի 15-ն էլ որոշվեց նշել Հադրութ քաղաքի վերածննդի և պաշտպանական շրջանի ստեղծման օր: Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47