Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ սեպտեմբերի 18-ի հանդիպմանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը խոստացավ, որ դատական համակարգում իրականացվելու են մի շարք կարևոր փոփոխություններ։ Առաջին հերթին ապահովվելու է աշխատանքի թափանցիկություն։ «Այսուհետ որևէ խնդիր չի լուծվելու դռնփակ կամ գաղտնի ռեժիմով, եթե այն օրենքով նախատեսված չէ դռնփակ իրականացնել»,- ասաց նա: Վարդազարյանի խոսքով՝ երկրորդ փոփոխությունը լինելու է այն, որ դատական համակարգում առկա համակարգչային տեխնիկան ամբողջությամբ վերազինվելու է: «Այդ գործընթացի համար գումար է հատկացվել, մրցույթը հայտարարված է, և մինչև տարվա վերջ դրանք փոխված կլինեն»,- նշեց Վարդազարյանը: Երրորդ փոփոխությունն էլ այն է, որ դատավորներին, ովքեր ունեն սեփական ավտոմեքենաներ, ըստ ցանկության կտրամադրվեն դատական համակարգի պետհամարանիշներ: «Պետհամարանիշների տրամադրման դեպքում քաղաքացիները կճանաչեն դատավորներին և կփոխեն իրենց վերաբերմունքն այդ մեքենայի նկատմամբ: Այս քայլով նրանք նաև հսկողության տակ կլինեն՝ ճանապարհային երթևեկության խախտման դեպքում, որևէ գիշերային ակումբի կամ խաղատան մոտ հայտնվելով կթիրախավորվեն»,- ասաց ԲԴԽ նախագահը:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55